Նոր մանրամասներ. սպանվել է ոստիկանության գնդապետ, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ, փոխգնդապետ և ենթասպա
Լրագրողների հետ զրույցի ընթացքում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ասել է, որ մի խումբ զինված անձանց կողմից իրականացված հարձակման հետևանքով սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Հայտ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը և ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Եվս մի քանի հոգի այլ մարմնական վնասվածքներ են ստացել:
-Ներկայումս բանակցություններ են ընթանում նրանց հետ: Ոստիկանությունը և բոլոր իրավապահ մարմիններն առաջին իսկ վայրկյանից հորդորել են և այժմ էլ հորդորում են նրաց հետ կանգնել հանցավոր մտադրություններից և հանձնվել իշխանություններին: Ոստիկանությունը և իրավապահ ողջ համակարգն ունեն ուժեր ու միջոցներ և ձեռնարկելու են անհրաժեշտ կանխարգելիչ և օպերատիվ հետախուզական միջոցներ,-հայտարարել է Հունան Պողոսյանը:
Նա նշել է, որ եթե իրենց հորդորները չլսվեն, ապա իրենք ի վիճակի են վնասազերծելու զինված խմբին, քանի որ «մարդասպաների հետ այլ կերպ չեն վարվում»:
-Քանի դեռ չենք կորցրել հույսը՝ բանակցություններով ավարտելու այս ողջ գործընթացը, մենք շարունակելու ենք բանակցել,-ասել է փոխոստիկանապետը:
Հունան Պողոսյանը հավելել, է որ հարձակվողները ներկայացրել են ընդամենը մեկ՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջ, ինչը որևէ դեպքում հնարավոր չէ բավարարել:
Պատանդները ոստիկանության աշխատակիցներ են՝ շուրջ 7 հոգի:
Հ.Պողոսյանի խոսքով՝ հարձակվողների կողմից վիրավորներ չկան:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ մեկ ոստիկան է զոհվել, ևս եկուսը՝ վիրավորվել. «Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ»։

7or.am