Էլինար Վարդանյան. «Թույլ չտալ նոր զոհեր, նոր արյունահեղություն»
Երևանում արձանագրվող իրադարձությունների զարգացումը խորապես մտահոգիչ է։ Կա զոհ, կան վիրավորներ։ Մի բան պարզ է՝ պետք է անել ամեն ինչ՝ թույլ չտալու նոր զոհեր, նոր արյունահեղություն։ Պետք է գտնել ելքեր, ու այստեղ քաղաքական ու կուսակցական հայացքները որևէ նշանակություն չունեն։ Պետք է ցուցաբերել բացառիկ զսպվածություն և ողջամտություն։
Այս պահի հիմնական խնդիրը իրավիճակի հետագա լարվածությունը թույլ չտալն է։ Իմ ունեցած տեղեկություններով՝ իրավապահները բերման են ենթարկում զինված հարձակման հետ որևէ կապ չունեցող քաղաքացիների, և տեղի են ունենում անհիմն ձերբակալություններ, թույլ չի տրվում փաստաբանների աշխատանքը։ Դա անընդունելի է և իր հերթին բերում է նոր լարվածության։
Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, որպես ՀՀ քաղաքացի, որպես մայր՝ պատրաստ եմ անել ինձնից կախված ամեն ինչ՝ նոր արյունահեղություն թույլ չտալու համար։

Էլինար Վարդանյան
ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ,
«Համախմբում» կուսակցության փոխնախագահ