Լրահոս

17.07.2016 15:13


Զոհված ոստիկանը ՊՊԾ գնդի փոխհրամանատարն էր

Զոհված ոստիկանը ՊՊԾ գնդի փոխհրամանատարն էր

Ինչպես ավելի վաղ ԱԱԾ–ն տեղեկացրել էր, Երեւանում ոստիկանության պետական պահպանության գնդի գրավման ժամանակ զինված խմբի հետ փոխհրաձգության հետեւանքով մեկ ոստիկան էր զոհվել։ «Երկիր մեդիայի» փոխանցմամբ՝ զոհված ոստիկանը ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանն է:

Վիրավորված ոստիկաններից մեկը, ըստ «Երկիր Մեդիայի» տեղեկությունների, ոստիկանության օպերատորն է, որը հրազենային վիրավորում է ստացել թեւին։

«Մուրացան» հոսպիտալից էլ հայտնել են, որ ավարտվել է վիրավոր ոստիկաններից մեկի վիրահատությունը, որը որովայնի առաջնային պատի վնասվածք էր ստացել։ Այս պահին նրա վիճակը բավարար է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը