Կարծիք

17.07.2016 14:32


Բա պարզ չի՞, որ վաղ թե ուշ ի հայտ են գալու մարդիկ, որոնք փորձելու են սենց լուծել հարցերը

Բա պարզ չի՞, որ վաղ թե ուշ ի հայտ են գալու մարդիկ, որոնք փորձելու են սենց լուծել հարցերը

Ինչքան էլ դեմ լինեմ ներքաղաքական հարցերը զենքով լուծելուն, այլ ելք մնում է՞ մարդկանց։ Իհարկե, սենց ժողովրդավարություն չի հաստատվում, ոմանց համար սա նույնիսկ աղետ է, բայց մարդիկ մեռան փորձելով. չի ստացվում, ու վերջ... Նենց չի, որ մենք ձևավորված արդյունավետ քաղաքական մշակույթ ունենք, բայց ընտրել ենք էս ճանապարհը... Էսքան կեղծված ընտրություններ, բեսպրեդել, քաղբանտարկյալներ, ալան-թալան, արդարության ու արդարադատության բռնաբարում... Բա պարզ չի՞, որ վաղ թե ուշ ի հայտ են գալու մարդիկ, որոնք փորձելու են սենց լուծել հարցերը։ Ճիշտ է սա թե սխալ` մի կողմ, սա բնականոն երևույթ է: Նույնիսկ եթե տղերքը հաջողության չհասնեն, նորից են փորձեր լինելու: էդքան մտածող եք (ընկերներիցս ոմանք), եկեք գնանք նենց անենք, որ համ վարչախումբը հեռանա, համ էլ դա առանց զենք լինի` դրանով բացառելով վտանգավոր մշակույթի նախադեպերի առաջացումը: Թե չէ` աղետ, ահաբեկչություն, ֆլան, ֆստան... Ուզենք` էս է, չուզենք` էլի էս է, ու մենք բոլորս էլ սրանում մեր դրական կամ բացասական ազդեցությունն ունեցել ենք:

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը