Այսօր առավոտյան՝ ժամը 9-ին, ոստիկանությունն այցելել է Էջմիածնի շրջանի Պտղունք գյուղում գտնվող ազատազրկված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի տուն և ոստիկանության Վաղարշապատի բաժին տարել նրա որդուն՝ «Հիմնադիր խորհրդարանի» նախկին անդամ Նորայր Ավետիսյանին։
Այս մասին «Ազատությանն» ասաց Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը՝ պնդելով, թե ոստիկանությունը որևէ փաստաթուղթ, որևէ հիմնավորում չի ներկայացրել որդուն ոստիկանական բաժանմունք տանելու համար։
Մարգարիտա Բաղրամյանը պնդում է՝ որդին արդեն ամիսներ շարունակ կապ չունի Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած կառույցի հետ։
Բերման է ենթարկվել նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց նրա ընկեր Արման Սուլեյմանյանը։
Բերման է ենթարկվել Վոլոդյա Ավետիսյանի որդին