Մեկնաբանություն

17.07.2016 13:27


Խոսքի ազատությունն՝ ըստ Բ26–ի

Խոսքի ազատությունն՝ ըստ Բ26–ի

«Լուրջ առաջընթաց ունենք խոսքի ազատության բնագավառում. մեզ հաջողվեց այս հարցում առաջ անցնել շատ ու շատ երկրներից, այդ թվում և զարգացած երկրներից: Մի բան, որով կարելի է հպարտանալ, և որը պետք է ամեն գնով պահպանել»: Սերժ Սարգսյան 2012 թվական, նոյեմբերի 3 (ՀԽ անդամների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարություն):

Դրանից հետո ՀՀԿ ղեկավարը բազում առիթներով դարձյալ նման վերամբարձ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է արել՝ խոսքի ազատության վերաբերյալ: Իսկ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ին, Բաղրամյան 26-ը փակել էր «Ֆեյսբուքը»: Դե, որպեսզի սոցցանցի միջոցով մարդկանց փողոց դուրս գալու կոչերի և շատ ու շատ բաների մասին չիմանայինք: Առավոտյան նույն ժամին՝ 10:00-ին, Բաղրամյան 26-ի լրատվամիջոցներում բառ անգամ չկար վաղ առավոտյան Երևանում տեղի ունեցած զինված ապստամբության մասին: Միայն մի քանի կայքերերից (որոնք Բաղրամյան 26-ի վերահսկողությունից դուրս են գործում) տեղեկացա զինված ապստամբության մասին: Իսկ երբ արդեն «իրավիճակը փոքր-ինչ խաղաղվեց», Բաղրամյան 26-ի կայքերից մի քանիսի լրագրողներն արդեն ազատ շրջում էին ոստիկանության «գրաված» տարածքում և այնտեղից տեղեկություններ էին հաղորդում (ոչ լիարժեք, այն չափաբաժնով, ինչն արտոնված էր վերից):

Աբսուրդը նաև այն է, որ ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում էին վիրավորված անձանց մասին, իսկ ԱԱԾ-ն իր հայտարարության մեջ ոչինչ չի նշում վիրավորների մասին: Ահա՛ այսպիսի սարգսյանական «խոսքի ազատություն», որը «հասել ու անցել է Ամերիկային»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը