Զինված ապստամբություն է սկսվել Երևանում. կան վիրավորներ (ուղիղ միացում, լրացվում է, լուսանկար, տեսանյութ)
Այս գիշեր՝ ժամը 5:28–ին, «Ֆեյսբուքում» հետևյալ հայտարարությունն է տարածվել.
««Սասնա Ծռեր» խմբավորում. մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»:
***
«Սասնա Ծռեր» խմբավորումը պահանջում է՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը:
***
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղեկացնում է, որ ապստամբ երիտասարդներից մեկը` Թաթուլ Սպարտակի Թամրազյանը, ծանր վիրավոր է:
Նա ֆեյսբուքյան իր էջում նաև գրել է. «Որքան ուշացնում են Ժիրայր Սէֆիլյանին մեզ մոտ բերելը, այնքան իրավիճակն ավելի է սրվում: Կրկնում ենք՝ մենք ենթարկվում ենք միայն Ժիրայր Սէֆիլյանին, բանակցություններ կարող է վարել միայն Ժիրայր Սէֆիլյանը: Եվ բանակցությունները լինելու են մեկ հարցի վերաբերյալ` ինչպես է Սերժ Սարգսյանը փոխանցում իշխանությունը ժողովրդի վստահության կառավարությանը»։
***
Վարուժան Ավետիսյանը գրում է. «Ոստկանությունը դիպակահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին: Սրանք չեն հասկանում, որ ամեն ինչ առավել քան լուրջ է»:
«Մեր շարքում լեգենդար հերոսներ կան` Ապարանցի Պավլիկը` Պավլիկ Մանուկյանը, Միայնակ Գայլը` Արայիկ Խանդոյանը, Արցախյան պատերազմի հայտնի հրետանավոր Մխիթար Ավետիսյանը, ինչպես նաև մերօրյա հայկազուն երիտասարդ հերոսներ»։
***
Վարուժան Ավետիսյանը տեղեկացնում է. «Ոստիկանները փորձում են գրոհել մեր դիրքերը, BMP են բերել, բայց մեր դիրքերը լավ են, և մեզ մոտ բարձրաստիճան ոստիկաններ կան, գեներալ Եղիազարյանը և գնդապետ Օսիպյանը»։
«Վլադիմիր Գասպարյանի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը մեզ մոտ է: Հիմա պետք է բանակցի, որ Ժիրայր Սէֆիլյանին նույնպես բերեն մեզ մոտ, որպեսզի սկսենք բանակցությունները: Բանակցութունները մեր կողմից իրավասու է վարել միայն Ժիրայր Սէֆիլյանը»։
***
Ոստիկանականները զրահամեքենաներով փակել են ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհը։ Լրագրողներին էլ արգելում են նկարահանումներ կատարել:
***
«Ֆեյսբուքի» աշխատանքները քիչ առաջ խափանվեցին։ Այդ սոցիալական ցանցից տեղեկություն ստանալը քաղաքացիների համար դարձել է անհասանելի։
***
Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից «7օր»–ը տեղեկություն է ստացել, որ ոստիկանության բաժանմունքին հարակից շենքերի բնակիչներին տարհանել են։
***
«Ֆեյսբուքի» աշխատանքները վերականգնվեցին։
***
Օպերայի հարակից տարածքից քաղաքացիների են բերման ենթարկել։
***
«100-ամյակը առանց ռեժիմի»–ն հայտնում է, որ բերման է ենթարկվել «Նոր Հայաստանի» ակտիվիստ Իրինա Հարությունյանը, նաև՝ Վարդգես Գասպարին և Գագիկ Սարուխանյանը:
***
Ոստիկանության աշխատակիցը ТАСС–ին հայտնել է, որ ոստիկանական գնդի վրա հարձակում է գործել շուրջ 30 հոգուց բաղկացած խումբը՝ բեռնատար մեքենայով մխրճվելով դարպասների մեջ։
***
Նոր զրամեքենաներ են մոտեցվել ոստիկանական Էրեբունու բաժանմունքի մոտ:

7or.am