Լրահոս

16.07.2016 13:06


Խոշոր ներդրում «Լոֆթ» նախագծի զարգացման համար

Խոշոր ներդրում «Լոֆթ» նախագծի զարգացման համար

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին պատկանող ռուսական խոշոր ընկերությունը 1 մլն $-ի ներդրում է կատարել «Լոֆթ» նախագծի զարգացման համար։

«Լոֆթ»-ը իր տեսակի մեջ յուրահատուկ ձևաչափ ունեցող բազմաֆունկցիոնալ ինքնազարգացման ու ժամանցի կենտրոն է: Այն երիտասարդության հավաքատեղի է, որտեղ յուրաքանչյուրը կարող է բավարարել իր հետաքրքրությունները:

-Արա Աբրահամյանի կողմից տրված գումարը ուղղվելու է Երևանի, Գյումրիի և ռուսական քաղաքների «Լոֆթերի» զարգացմանը: Մեզ համար առաջնային է «Լոֆթ» նախագծի տարածաշրջանային ընլայնումը,-Vesti.am-ի հետ զրույցում նշել է «Լոֆթի» հիմնադիր Հովհաննես Առաքելյանը:

Աղբյուրը՝ Vesti.am

Այս խորագրի վերջին նյութերը