Լրահոս

12.12.2009 10:48

Բարաք Օբաման հանդիպել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ

Բարաք Օբաման հանդիպել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Քենեդի կենտրոնի մասնակիցների հավաքի ժամանակ։ 2009թ. դեկտեմբերի 6-ին Սպիտակ տանը Քենեդի կենտրոնի մասնակիցների ամենամյա հավաքի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջև տեղի է ունեցել ծանոթություն և զրույց։

Հանդիպման մանրամասները հայտնի չեն։ Ռուսաստանի հայերի միության մամուլի կենտրոնի հայտարարությունից հայտնի է միայն, որ Օբաման հայտնել է «հայերի նկատմամբ իր ջերմ զգացմունքների մասին»։

Հավաքին մասնակցել են մոտ 50 դիվանագետ, քաղաքական և մշակութային գործիչներ ԱՄՆ-ից և այլ երկրներից։

Ըստ «Bakililar.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։