Կարծիք

16.07.2016 11:38


Էրդողանի համար այնքան էլ անակնկալ չէր տեղի ունեցածը

Էրդողանի համար այնքան էլ անակնկալ չէր տեղի ունեցածը

Ինձ թվում է՝ Էրդողանի համար այնքան էլ անակնկալ չէր տեղի ունեցածը։ Հնարավոր է՝ նա դա թույլ տվեց, որպեսզի վերջնականապես իրականացնի բանակի, այսպես կոչված, մաքրման աշխատանքները՝ այդպիսով հանգիստ գնալով սահմանադրական փոփոխությունների՝ ուժեղացնելով իր դիրքերը նախագահական կառավարման համակարգում։

Բացի այդ, Էրդողանը մշտապես խոսել է զուգահեռ կառավարության չեղարկման անհրաժեշտությունից։ Վատ առիթ չէ այդ գործընթացն ավարտին հասցնելու համար։
Հասկանալի է, որ հեղաշրջումը Թուրքիակում ճգնաժամի հիմք է, բայց Էրդողանի համար դա աշխարհի վերջը չի։ Եթե մի քանի ամիսների ընթացքում նա կարողացավ ընտրությունների հետևանքով կառավարման ճգնաժամը գլուխ բերել, անգամ՝ զոհերի գնով, սա կանի ու կանի։

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը