Օբաման կոչ է արել աջակցել Թուրքիայի ընտրված կառավարությանը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել աջակցել Թուրքիայի՝ «ժողովրդավարական ճանապարհով ընտրված» կառավարությանը: Նա նաև բռնություններից և արյունահեղությունից խուսափելու կոչով է դիմել Թուրքիային:
Օբաման և պետքարտուղար Ջոն Քերրին քննարկել են Թուրքիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է «Sky News»-ը:
Նշվում է, որ Օբաման և Քերրին վստահություն են հայտնել, որ բոլոր կողմերը պետք է աջակցեն Թուրքիայի ընտրված կառավարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինվորները կրակ են բացել այն մարդկանց վրա, ովքեր փորձել են անցնել Ստամբուլ Բոսֆորի կամրջով՝ հեղաշրջման դեմ բողոքի ակցիային մասնակցելու նպատակով:

7or.am