Քաղաքական

15.07.2016 17:20


Կրեմլը չի հերքում, որ Քերրին ու Պուտինը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Կրեմլը չի հերքում, որ Քերրին ու Պուտինը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պաշտոնական այցով Ռուսաստանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Այցի նախօրեին Պետդեպարտամենտից հայտնել էին, որ ի թիվս այլ հարցերի՝ Քերրին Ռուսաստանի ղեկավարության հետ քննարկելու է նաև ղարաբաղյան հակամարտության հարցը:

Երեկ ուշ երեկոյան կայացել է Քերրիի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն։ «Zham.am»-ը ՌԴ նախագահի մամլո ծառայությունից հետաքրքրվեց՝ արդյոք Պուտինն ու Քերրին քննարկե՞լ են ղարաբաղյան հակամարտությունը և բանակցային գործընթացը, սակայն Կրեմլի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք չեն կարող մանրամասներ հայտնել հանդիպումից՝ նշելով, որ իրենք ոչ հերքում են, ոչ էլ հաստատում նման քննարկումը:

«Այն տեղեկությունը, որ մամլո ծառայությունը ցանկացել է հայտնել, զետեղված է կայքում», - ասել է ծառայության ներկայացուցիչը։

Մեր նկատառմանը, թե ղարաբաղյան հակամարտության թեման նշված էր որպես այցի քննարկվելիք խնդիրներից մեկը, աշխատակիցը պատասխանեց․

«Մենք չենք հաստատում որևէ տեղեկություն, նորից եմ կրկնում՝ ինչ ցանկացել ենք՝ մենք արդեն հայտնել ենք կայքում»։

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը