Աշխարհ

15.07.2016 15:00


Ռուսաստանցիները սխալ են համարում զբոսաշրջիկների համար Թուրքիայի բացվելը

Ռուսաստանցիները սխալ են համարում զբոսաշրջիկների համար Թուրքիայի բացվելը

Ռուսաստանցիների մի մասը սխալ է համարում դեպի Թուրքիա տուր–փաթեթներ վաճառելու արգելքը հանելը։ Այս մասին հաղորդում է «Коммерсантъ»–ը՝ հղում անելով հարցման արդյունքներին, որն իրականացվել է «Հասարակական կարծիք» հիմնադրամի կողմից։

Հարցվածների 39%-ը համակարծիք է վերոնշյալ մտքի հետ։ Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 42%-ը ռուսական ղեկավարության նման քայլը ճիշտ է համարում։

Հարցվածների 60%-ը ենթադրում է, որ կարիք չկա, որպեսզի Մոսկվան չափազանց արագ կարգավորի իր հարաբերություններն Անկարայի հետ, իսկ 27%–ն էլ կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը։

«Հասարակական կարծիք» հիմնադրամը նաև բացահայտել է, որ հարցվածների 14%-ը եղել է Անկարայում, իսկ 34%–ն էլ այնպիսի ծանոթներ և բարեկամներ ունի, որոնք եղել են այնտեղ։ Հարցվածների կեսը երբեք չի եղել Թուրքիայում և չունի ընկերներ կամ ծանոթներ, ովքեր այցելել են այդ երկիր։ 23%-ը ցանկություն է հայտնել մոտակա տարիներին ուղևորվել Թուրքիա, իսկ 74%-ը դրա կարիքը չունի։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ է համարել դեպի Թուրքիա տուր–փաթեթներ վաճառելու արգելքը։ Երկրի ղեկավարը նաև հանձնարարել է կառավարությանը վերականգնել 2 երկրների միջև չարթերային չվերթները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը