Աշխարհ

15.07.2016 13:33


Ֆրանսիայում սուգ է հայտարարվել

Ֆրանսիայում սուգ է հայտարարվել

Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ֆրանսիայում 3-օրյա սուգ է հայտարարվել։ Ինչպես հայտնում է «France Presse» գործակալությունը, այդ մասին ասել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:

Պետական գերատեսչություններում կիջեցվեն դրոշները։

Հիշեցնենք, որ բեռնատար ավտոմեքենան մխրճվել էր Նիս քաղաքի Անգլիական լողափում Բաստիլի օրը նշելու համար հավաքված մարդկանց ամբոխի մեջ, այնուհետև կրակ բացել մարդկանց վրա: Զոհերի թիվը հասել է 84-ի, վիրավորներինը՝ ավելի քան 120–ի:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Այս խորագրի վերջին նյութերը