Կարծիք

15.07.2016 12:59


Դվորնիկովը «ջուր է լցնում հայկական ջրաղացին»

Դվորնիկովը «ջուր է լցնում հայկական ջրաղացին»

Ի տարբերություն Շարմազանովի, Աշոտյանի և մյուս կարկառուն հանրապետականների, Դենիս Դվորնիկովը «ջուր է լցնում հայկական ջրաղացին»: Հայ իրականության մեջ ապրելով, արդեն զարմանում ես, երբ առողջ մտածողությամբ մարդ ես տեսնում, ով տրամաբանական խելամիտ մտքեր է արտահայտում: Հայկական քաղաքական դաշտում կարոտ ենք այսպիսի մտքերի:

Հետաքրքիր է՝ Աշոտյանը Դվորնիկովին է՞լ է կապելու «Համախմբում» կուսակցության հետ: Ասեմ, որ դրանից նորաստեղծ կուսակցությունը հաստատ չի տուժի: Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ կուսակցության ներկայացուցիչների և առողջ մտածողությամբ վերլուծաբանների գնահատականները պայմանավորված չեն քաղաքական շահերով և քննադատության նպատակը դիվիդենդ շահելը չէ, ինչով որ զբաղված են հայտնի իշխանամետ «ընդդիմադիրներ»: Հայաստանի շահերն էլ գիտակցելու համար պետք է ընդամենը ազնիվ լինել և տեսնել իրականությունը:

Իսկապես զարմանում ես, քանի որ այս մարդն այնպիսի կարևոր խնդիրների մասին է խոսում, լուրջ խնդիրների, որոնց վրա այսօրվա իշխանությունը բացարձակապես ուշադրություն չի դարձնում, օրակարգային հարց չի դարձնում: Իսկ դրանք կարող էին լուրջ հակակշիռ լինել Ադրբեջանի պահանջներին և ուժեղացնել հայկական կողմի դիրքերը բանակցություններում:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը