ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ է պատրաստել ՌԴ–ի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ դեմ պատժամիջոցներրի խստացման վերաբերյալ օրինագծին։
«ria.ru»–ի փոխանցմամբ՝ Կոնգրեսի միջազգային գործերի հանձնաժողովն ընդունել է նաև «Ուկրաինայում ժողովրդավարության և կայունության վերաբերյալ» օրենսդրական մի նախագիծ, ըստ որի՝ համապատասխան օգնություն կցուցաբերվի Ուկրաինային:
Համապատասխան նախագիծը դեռ ապրիլ ամսին ներկայացրել էին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ, դեմոկրատ Էլիոտ էնգելը և հանրապետական Ադամ Կիզինգերը, որոնքպահանջում են ԱՄՆ նախագահին ավելի խիստ միջոցներ կիրառել ՌԴ նկատմամբ:
Նշվում է, որ ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են մեղմվել միայն երկու դեպքում՝ եթե Ղրիմը վերադարձվի Ուկրաինային, կամ հաստատվի, որ Ղրիմի թերակզղու անկախությունը հաստատվել է միջազգային չափանիշներին համապատասխան և ժողովրդավարության բոլոր սկզբունքներով՝ Ուկրաինայի կառավարության վերահսկողության ներքո:
Պաշտոնական Վաշինգտոնն էլ շարունակում է հայտարարել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը կախված է մինսկյան պայմանավորվածությունների իրագործումից։
ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ է պատրաստել ՌԴ–ի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ դեմ պատժամիջոցներրի խստացման վերաբերյալ օրինագծին։
«ria.ru»–ի փոխանցմամբ՝ Կոնգրեսի միջազգային գործերի հանձնաժողովն ընդունել է նաև «Ուկրաինայում ժողովրդավարության և կայունության վերաբերյալ» օրենսդրական մի նախագիծ, ըստ որի՝ համապատասխան օգնություն կցուցաբերվի Ուկրաինային:
Համապատասխան նախագիծը դեռ ապրիլ ամսին ներկայացրել էին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ, դեմոկրատ Էլիոտ էնգելը և հանրապետական Ադամ Կիզինգերը, որոնք պահանջում են ԱՄՆ նախագահին ավելի խիստ միջոցներ կիրառել ՌԴ նկատմամբ:

7or.am