Աշխարհ

15.07.2016 10:50


Քենիացի կատաղած ոստիկանը գնդակահարել է իր 7 գործընկերներին

Քենիացի կատաղած ոստիկանը գնդակահարել է իր 7 գործընկերներին

Կատաղության նոպայի ժամանակ քենիացի ոստիկանը գնդակահարել է իր 7 գործընկերներին։ Դեպքը տեղի է ունեցել Քենիայի հարավում գտնվող Կապենգուրիա մարզի ոստիկանական բաժանմունքում։

Աբդիհաքիմ Մասլահն առավոտյան աշխատանքի է մեկնել, հագել չալման՝ ամբողջովին ծածկելով դեմքը, այնուհետև սկսել գնդակահարել ընկերներին։ РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ նրանցից մի քանիսին էլ քենիացին պատանդ է վերցրել, ինչն էլ թույլ է տվել ենթադրել, որ բաժանմունքում տեղի ունեցածն արմատական «Աշ շաբաբ» խմբավորման ծայրահեղականի ձեռքի գործն է։

Ավելի ուշ պարզվել է, որ չալմայով կրակ բացածն ինքն էլ ոստիկան է, որին էլ ոչնչացրել են հաստատությունը գրոհած իրավապահները։ Առայժմ պարզ չէ՝ ինչն էր նրան դրդել նման քայլի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը