Որքան շատ են Ալիևն ու միջնորդները գոհունակություն հայտնում Ղարաբաղի հարցով բանակցությունների ընթացքից, այնքան շատ են հայաստանյան իշխանությունները հաստիքային սերժականների շուրթերով տարածքները հանձնելու քարոզ տանում:
Երեկ էլ հերթը հասել էր Վազգեն Սարգսյանի եղբայր Արմենի հետ փեսա-աներձագային հարաբերություններ ունեցող և համատեղությամբ ՀՀԿ-ական հանդիսացող Լեռնիկ Ալեքսանյանին: Նա չի բացառել ազատագրված տարածքներ զիջելը՝ հանուն Արցախի անվտանգության: ՀՀԿ-ականը տարածքներ զիջելը ներկայացրել է որպես պետականամետ դիրքորոշում, իսկ չզիջելը՝ վտանգավոր ռոմանտիզմ (1998-ին ալեքսանյանները հակառակ տեսակետն ունեին, քանզի իրենց համար կարևորն իշխանության կործանվող նավակը ճիշտ պահին լքելն ու նոր իշխանության նավակում հայտնվելն էր):
Թե կոնկրետ որ տարածքները կարելի է զիջել, Լ. Ալեքսանյանը նշել է՝ նրանք, որոնք ավելի քիչ կապ ունեն Արցախի անվտանգության հետ:
Ահա այսպես, «ռազմահայրենասեր» ՀՀԿ-ականներն արդեն տանը նստած որոշում են, թե որ տարածքները քիչ կապ ունեն Արցախի անվտանգության հետ: Հարց է առաջանում՝ Թալիշի ուղղությամբ մեր կորցրած դիրքերն ինչպիսի՞ նշանակություն ունեն: Սերժ Սարգսյանն ասում է, որ դրանք անպետք տարածքներ են, բայց փաստն այն է, որ այդ «անպետք» տարածքները կորցնելուց հետո Թալիշում այլևս խաղաղ բնակիչ չկա:
Սերժ Սարգսյանի ու իրեն կցված ՀՀԿ-ականների ասածներով եթե առաջնորդվենք, ապա վաղն էլ կարող է պարզվել, որ Արցախի անվտանգության հետ ավելի քիչ կապ ունեն Մարտակերտը, Ասկերանը, Շուշին, Ստեփանակերտը, և դրանք կարելի է զիջել հանուն Արցախի անվտանգության:
Դե հիմա եկեք պատկերացնենք մեր այն զինվորների հոգեվիճակը, ովքեր սահման են պահում: Եթե նրանք լսում են, որ կան տարածքներ, որոնք հանձնվելու են, քանզի անվտանգության առումով նվազ նշանակություն ունեն, ապա ինչպե՞ս են դիրքեր պահելու: Զինվորի ոգին ու մոտիվացիան կոտրելու ավելի կարճ ճանապարհ չկա: Իսկ դա հղի է շատ վատ հետևանքներով:
Եվ ուրեմն, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը սպառնալիք են այս իշխանությունները: Երևանում ու մյուս քաղաքներում նրանց գրաված տարածքներն է պետք ստիպել, որպեսզի հանձնեն: Արցախում մենք չունենք անպետք տարածքներ:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը որոշել է ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի պես բաց տեքստով խոսել փուլային տարբերակից (մեր միակողմանի զիջումներից), այլ «խորամանկել»:
ՀՀԿ ղեկավարը թաքնվել է շարմազանովների, լեռնիկների ու «ազատ» մամուլի հետևում և հանրային կարծիք է փորձում ձևավորել՝ առաջնորդվելով «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» կեղծ ու վտանգավոր թեզով:
Նմանատիպ քարոզ էլ սրանք տանում էին «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում՝ հանրությանը մատուցելով «Ցեղասպանության հարցի մոռացություն՝ հայ-թուրքական բաց սահմանի դիմաց» թեզը: Թե ինչ ստացվեց այդ հակապետական քաղաքականության արդյունքում, հիշեցնելու կարիք չկա:
Եթե հիմա թույլ տանք կյանքի կոչել «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ծրագիրը, ապա հետևանքները շատ ավելի կործանարար են լինելու: Առաջինը հարվածի տակ է հայտնվելու Սյունիքը, ապա՝ Վարդենիսն ու ողջ Սևանա ավազանը, այսինքն՝ Հայաստանը:
Երևանի գրավյալ տարածքները