Նիսում հարձակում է եղել. կան տասնյակ զոհեր (տեսանյութեր, լրացված)
Բաստիլի օրը նշելու համար Նիսի Անգլիական լողափում հավաքված մարդկանց ամբոխի մեջ բեռնատար ավտոմեքենա է մխրճտվել։ Այնուհետև ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա:Զոհվել է առնվազն 80, վիրավորվել՝ ավելի քան 120 մարդ: Այս մասին հայտնում է տեղի ԶԼՄ–ն։
Բեռնատարն ամբոխի միջով անցել է երկու կիլոմետր, մինչև ոստիկանությունը վնասազերծել է վարորդին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ հայտնել է, որ առնվազն 77 մարդ է զոհվել հարձակման հետևանքով:
«Բեռնատարի վարորդի նպատակն էր մարդկանց սպանելը, ճզմելն ու ոչնչացնելը: Ներկայում կարելի է ասել 77 զոհի մասին. նրանց թվում շատ են երեխաները: Մոտ 20 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Չի կարելի բացառել այս հարձակման ահաբեկչական բնույթը»,-ասել է նա:
Օլանդի որոշմամբ՝ հուլիսի 26-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի երեք ամսով:
Ըստ որոշ տեղեկությունների՝ զոհերի թվում նաև հայ կին կա։
***
ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարվել. «Ճշտում ենք Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը։ Հաստատված տեղեկություններ դեռ չկան»։
***
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հրատապ հայտարարությամբ է հանդես եկել։ Օբաման կատրավածը սարսափելի հանցագործություն է անվանել:
***
ՀՀ ԱԳՆ–ն պաշտոնապես հաստատեց՝ Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։
«Մանրամասները ճշտվում են։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար»,–հայտնում են ԱԳՆ–ից։
***
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ:
Երևանում վաղ առավոտից ծաղիկներ են դնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ՝ հարգանքի տուրք մատուցելով ահաբեկչության զոհերին:
***
Վերջին տվյալներով՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
***
Ֆրանսիայում 3-օրյա սուգ է հայտարարվել։ Պետական գերատեսչություններում կիջեցվեն դրոշները։
***
ՀՀ ԱԳՆ–ն տեղեկացնում է, որ Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացի է զոհվել։
***
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, վարչապետ Մանուել Վալսը և ՆԳՆ ղեկավար Բերնար Քազնևը ժամանել են Նիս։
***
Համացանցում են հայտնվել ահաբեկչին ոչնչացնելու կադրերը։ Հանցագործի վրա կրակ են բացել առջևի ապակու միջով։ Ընդ որում, բեռնատարի կապոտին կին ոստիկան է թռել։
Թունիսի ՆԳՆ–ից արդեն հաստատել են վարորդի ինքնությունը. նա 31-ամյա Մոհամմեդ Բուհլելն է՝ երկրի հարավում գտնվող Մսաքեն քաղաքից։
Նիսում հարձակում է եղել. կան տասնյակ զոհեր (տեսանյութեր, լրացված)
Բաստիլի օրը նշելու համար Նիսի Անգլիական լողափում հավաքված մարդկանց ամբոխի մեջ բեռնատար ավտոմեքենա է մխրճտվել։ Այնուհետև ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա: Զոհվել է առնվազն 80, վիրավորվել՝ ավելի քան 120 մարդ: Այս մասին հայտնում է տեղի ԶԼՄ–ն։

7or.am