Ժիրայր Սեֆիլյան. «Մեր բախտը բերել է, որ թուրքական կողմը պարբերաբար «ոչ» է ասում։»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին մեկ տարվա մեջ աննախադեպ արագություն է ստացել բանակցային գործընթացը, ինչն իրենց կողմից միայն բացասական է գնահատվում։
-Երբ օգոստոսի 31-ին նախաստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, ես ասացի, որ հաջորդ փուլը լինելու է արցախյան ճակատում։ Այսինքն, ես համոզված եմ եղել, որ հայ-թուրքական սիրախաղը գնում է հայկական տարածքների կորզման ուղղությամբ։ Ես գիտեի, որ հայկական կողմին պետք է պարտադրվի մի պարտվողական փաստաթուղթ արցախյան խնդրի վերաբերյալ։ Բայց կարծում եմ՝ առաջիկա ամիսներին որևէ լուրջ առաջընթաց հայ-ադրբեջանական ճակատում չի լինի։ Ես սպասում եմ, որ այս ամբողջ սիրախաղը ջուրը կթափվի,-նշել է նա։
Այն հարցին, թե արդյոք կստորագրվի՞ շրջանակային համաձայնագիր Արցախի վերաբերյալ, թե ոչ, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է, որ, դժբախտաբար, այն ամենն, ինչ դրվում է սեղանի վրա, մեր իշխանությունների կողմից ստորագրվում է։
-Ինձ թվում է՝ փաստաթուղթ գոյություն ունի, բայց մեր բախտը բերել է, որ թուրքական կողմը պարբերաբար «ոչ» է ասում։ Այսինքն, վայ է եկել այն օրվան, երբ թուրքական կողմը կհամաձայնի։ Պատահական չէ, որ Մինսկի խումբը գնացել է Բաքու։ Այսինքն, խնդիրն այնտեղ է, որովհետև մեր իշխանություններին ինչ դեմ տան, կստորագրեն։ Բայց եթե նույնիսկ, վերջիվերջո, ստորագրվի այդպիսի փաստաթուղթ, ապա կարծում եմ՝ այդ թուղթը չի ունենալու օրինականություն, որովհետև եթե Սերժ Սարգսյանը խոսքից գործի անցնի՝ հակառակորդին զիջի, ապա նրա իշխանությանը վերջ կդրվի,-ասել է նա։

7or.am