Աշխարհ

14.07.2016 19:02


Դոմոդեդովոյի ուղևորուհու մոտ 37 միլիոն ռուբլի արժողությամբ մատանի են գտել

Դոմոդեդովոյի ուղևորուհու մոտ 37 միլիոն ռուբլի արժողությամբ մատանի են գտել

Մյունխենից Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան ժամանած ուղևորուհու պայուսակում մաքսային ծառայության աշխատակիցները 37 միլիոն ռուբլի արժողությամբ մատանի են հայտնաբերել։

Ռուսաստանի 56–ամյա քաղաքացուն կանգնեցրել են ստուգելու համար, երբ նա անցնելիս է եղել կանաչ միջանցքով։ Այդ ժամանակ էլ պարզվել է, որ նա չի հայտարարագրել «Van Cleef & Arpels» ապրանքանիշի թանկարժեք մատանին, որի ոսկու հարգը 750 էր։ Ուղևորուհու խոսքերով՝ մատանին ամուսնու նվերն էր։

Մաքսային ծառայության աշխատակիցները փորձաքննություն են անցկացրել, համաձայն որի արդյունքների՝ զարդի արժեքը գերազանցում էր 37 միլիոն ռուբլին։ Ընդ որում, չվճարված մաքսային տուրքերի արժեքը կազմում էր ավելի քան 9 միլիոն ռուբլի։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության կայքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը