Դաունինգ սթրիթի նոր տերը. Թերեզա Մեյն աշխատանքի է անցնում (տեսանյութ)
Այսօր Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Թերեզա Մեյի առաջին աշխատանքային օրն է։ Նախօրեին նա տեղափոխվել է Դաունինգ սթրիթի իր նստավայր և առաջին ուղերձով դիմել հանրությանը՝ իբրև նախարարների կաբինետի ղեկավար։
«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ նա խոստացել է լուծել ներքին խնդիրները և հաստատել է, որ «Brexit»–ը կայացել է։
Մեյը նաև հայտարարել է, թե կառավարությունում ովքեր կզբաղեցնեն վճռորոշ պաշտոններ։ Հայտնի է 6 ազգանուն՝ 3 եվրասկեպտիկ և ԵՄ հետ մերձեցման 3 կողմնակից։ Առաջին իսկ օրը Մեյը պաշտոնից հեռացրել է պետական գանձարանի կանցլեր Ջորջ Օսբորնին, որին համարում էին նախկին վարչապետ Քեմերոնի «աջ ձեռքը»։
«Ես չեմ ուզում Ձեզ այստեղ տեսնել»,–ասել է Մեյը։ Այժմ այդ գերատեսչությունը Ֆիլիպ Համմոնդը կղեկավարի։

Մանրամասն՝ տեսանյութում։
7or.am