ԱՄՆ–ն առաջարկել է ՌԴ–ին համատեղ պայթեցնել Սիրիայի ահաբեկիչներին
ԱՄՆ–ը նոր առաջարկ է արել Ռուսաստանին՝ երկու երկրների Պաշտպանության նախարարությունների և ռազմական հետախուզության ներկայացուցիչներից համատեղ խումբ ստեղծել և տեղակայել Հորդանանում։
Համատեղ խումբը կոորդինացնող դեր կունենա «Ջեբհաթ ան Նուսրա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։ Առաջարկվում է քարտեզ ստեղծել, որում նշված կլինեն ահաբեկիչների դիրքերը, և որը կօգնի ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել զինյալներին։
ԱՄՆ–ի առաջարկած փաստաթղթում նշվում է նաև հետախուզական տվյալների փոխանակման մասին, առկա է նաև Սիրիայի քաղաքական կարգավորման ալգորիթմը։ Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ «The Washington Post»–ին հղումով։

7or.am