Աշխարհ

14.07.2016 10:30


ԻՊ–ն հաստատել է իր ղեկավարներից մեկի մահվան մասին լուրը (տեսանյութ)

ԻՊ–ն հաստատել է իր ղեկավարներից մեկի մահվան մասին լուրը (տեսանյութ)

«Իսլամական պետություն» խմբավորումը հաստատել է իր զինվորական ղեկավարներից մեկի՝ Ումար աշ Շիշանիի մահը։ Ահաբեկիչների տվյալներով՝ աշ Շիշանին սպանվել է Իրաքում՝ հարավային Մոսուլի մարտերի ընթացքում։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»–ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի կառավարական զորքերը գործողություններ են ձեռնարկում Մոսուլը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու նպատակով։ Զինվորականների խոսքերով՝ նրանց հաջողվել էր անցնել Տիգրիս գետը, ազատագրել դրա ափին գտնվող առանցքային բնակավայրը և միավորել առաջնագիծը զորքերի խմբի հետ, որը մարտ ամսին դուրս էր եկել Տիգրիսից 25 կմ հեռավորության վրա գտնվող Մաքմուր քաղաքից։

Ումար աշ Շիշանին, ում իսկական անունը Թարխան Բատիրաշվիլի է, ծնվել է 1986թ. Վրաստանում։ 2013թ. Բատիրաշվիլին նշանակվել է «Իսլամական պետության» ուժերի հրամանատար Սիրիայի հյուսիսում։ Նա եղել է ԻՊ «խորհրդի» անդամ և սիրիական Ալ–Թաբքա քաղաքում գտնվող բանտի ղեկավար, որում պահվում էին արտասահմանցի գերիները։ Բացի այդ, նա վարում էր խմբավորման ֆինանսական գործերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը