Լրահոս

11.12.2009 17:58

Ինչպե՞ս, ըստ Վահան Հովհաննիսյանի, կարգի հրավիրել օլիգոպոլիաներին

Ինչպե՞ս, ըստ Վահան Հովհաննիսյանի, կարգի հրավիրել օլիգոպոլիաներին

-Գեղեցիկ տերմիններ միշտ էլ կարելի է հնարել։ Ես ժամանակին օգտագործում էի կլեպտոկրատիա բառը, որը նշանակում է գողերի իշխանություն,- արձագանքելով ԱԺ ամբիոնից հնչած օլիգոպոլիա բառին՝ ասել է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

-Բոլորին հայտնի է մոնոպոլիա բառը,  օլիգարխիա բառը, դրանց միավորող օլիգոպոլիա բառը։ Բայց էությունը, ի վերջո, չի փոխվում։ Խոսքն ամենաթողության,  տնտեսական դաշտում անազատության, ինչ-որ տնտեսվարողների առավելությունների մասին է։ Սա քանդելու  համար քաղաքական կամք է պետք,-ընդգծել է Վահան Հովհաննիսյանն ու հավելել, թե պետք չէ նոր օրենքներ գրել, պետք չէ ինչ-որ հայտարարություններով դրա դեմ պայքարել։

-Դրա դեմ պայքարելը շատ հեշտ է՝ պարզել (իսկ դա դժվար չէ, ես կարող եմ դա 5 րոպեում պարզել), թե ովքեր են ղեկավարում օլիգոպոլիաները։ Հրավիրել այդ մարդկանց մի որևէ փակ կաբինետ և այնտեղ կարգի հրավիրել։

-Ինչպե՞ս կարգի հրավիրել, ծեծե՞լ,-հարցրել են լրագրողները։

-Կարգի հրավիրելու Ձեր տարբերակը կարծում եմ՝ շատ կհետաքրքրի մեր օմբուցմենին։ Կարգի պետք է հրավիրել օրենքով,-նկատել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։