Աշխարհ

13.07.2016 15:55


Ֆրանսիան փակել է իր բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում

Ֆրանսիան փակել է իր բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում

Ֆրանսիական կառավարությունն այսօր որոշում է ընդունել փակել երկրի դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունները Թուրքիայում։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։ Ասվում է, որ նման քայլը պայմանավորված է անվտանգության նկատառումներով։

Ֆրանսիական ԶԼՄ–ն էլ հիշեցնում է, որ ավելի վաղ Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել էր հուլիսի 14–ին Բաստիլի գրավման օրվա առթիվ կայանալիք տոնակատարությունների չեղարկման մասին՝ կապված «լրջագույն սպառնալիքի» հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը