Վերջերս Հայաստանում ամերիկյան դեսպանատան մոտ ականատես եղա մի տեսարանի. դեսպանատնից դուրս եկող երիտասարդին մայրը գրկեց և ուրախ-ուրախ ասաց. «Տղա՛ ջան, դու էլ պրծար այս երկրից»:
Արտագաղթն ու այս տիպի արտահայտություններն այլևս հայ ժողովրդի մշտական ուղեկիցն են դարձել այն պատճառով, որ պետականությունից և հայրենի իշխանություններից զզված հասարակությունն արտագաղթում է իր երկրից՝ օտարերկրյա իշխանության լծի տակ աշխատելով, միայն թե հայրենի իշխանությունից և նրանց բարքերից հեռու լինի: Եվ ես այլևս համոզված եմ, որ մարդկանց մեծ մասն արտագաղթում է ոչ թե սոցիալական պայմաններից ելնելով, այլ արտագաղթի միակ պատճառն այսօր քաղաքական է. վերջին 8 տարիներին արտագաղթի տեմպերի վրա ազդող գլխավոր գործոններից են համապետական ընտրությունները և երկրում կատարվող քաղաքական գործընթացները:
Սերժ Սարգսյանի նախագահության առաջին 8 տարիների ընթացքում՝ 2008 թվականից մինչ 2016 թվականի հունվարի 1-ը, Հայաստանը լքել է 307.600 մարդ:
Սերժ Սարգսյանին ամենևին էլ չի մտահոգում իր պաշտոնավարման տարիներին արտագաղթի աճը. հակառակը` ինչես տեսնում ենք, արտագաղթը նրանց մեծապես ձեռնտու է. ինչքան քիչ մարդ լինի երկրում, այնքան նրա դեմ քիչ մարդ դուրս կգա, և դիրքերն ավելի շատ կամրապնդվեն: Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանը գյուղացիներից մեկի այն մտահոգությանը, թե որդին լքել է հայրենիքը, պատասխանել է. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո տղան արտագաղթել է»:
Իհարկե, Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, որ մենք մինչ օրս հանդուրժել ենք նրա ապաշնորհ կառավարումը, հանդուրժել ենք նրա սեփական հարստության մեծացումը, հանդուրժել ենք նրա՝ երկիրը վտանգի տակ դրած որոշումները: Մենք ենք մեղավոր, որ նա այսօր այդքան արհամարհական վերաբերմունք ունի ժողովրդի հանդեպ, նրա ցանկության, կարծիքի, և, առհասարակ, նրա համար գոյություն չունի ժողովուրդը, արտագաղթի թվերը. Սերժ Սարգսյանին միայն իր խփած թվերն են հետաքրքրում:
Արտագաղթի միակ պատճառն այսօր քաղաքական է

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից