Եթե «Աղդամը մեր հայրենիքը չէ», թքած Թալիշի վրա էլ, Լաչինի վրա էլ
Վարդան Օսկանյանն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է ապրիլյան դեպքերին, թշնամու սանձարձակության պատճառներին և իշխանությունների արձագանքին ու գործողություններին: Ուրախալի է, որ Հայաստանի քաղաքական դաշտում դեռ մնացել են սթափ մտածողություն ունեցող գործիչներ, որոնք փորձում են ինչ-որ բան փոխել երկրում:
Իսկապես, որևէ գիտակից մարդու ուղեղում չի տեղավորվում Սերժ Սարգսյանի և նրա սպասավորների այն թեզը, թե ապրիլյան բախումների արդյունքում կորցրած մեր տարածքներն անպիտան էին և չունեին ռազմավարական նշանակություն: Նախ՝ պարզից էլ պարզ է, որ իշխանություններն ուղղակիորեն ստում են և փորձում կոծկել իրենց անհաջողությունը. Թալիշում կորցրած այդ բարձունքը կարևորագույն նշանակություն ուներ ոչ միայն գյուղի պաշտպանության համար, այլև մարտավարական առավելություն էր տալիս հայկական կողմին այդ ուղղության վրա հնարավոր, իսկ այսօր՝ նաև անխուսափելի ռազմական գործողությունների ժամանակ: Այժմ այդ առավելությունը թշնամու օգտին է:
Երկրորդն էլ՝ դա պարզապես անմարդկային է, երբ մեր զինվորներն ու սպաները իրենց կյանքի գնով դիրք են պահում, շատերը զոհվում են, իսկ վերջում «գերագույն գլխավոր հրամանատարը» հայտարարում է, թե դա անպիտան տարածք էր և կարևոր նշանակություն չուներ: Բա որ չուներ, ինչի՞ համար թույլ տվեցիք՝ մեր զինվորները զոհվեն: Չնայած, խոսել բարձր բարոյական արժեքների ու թասիբի մասին այդ մարդկանց պարագայում փոքր-ինչ միամտություն է:
Մյուս կողմից էլ՝ ի՞նչ կա զարմանալու. եթե «Աղդամը մեր հայրենիքը չէ», թքած Թալիշի վրա էլ, Լաչինի վրա էլ, Քարվաճառի ու մնացածի: Ի՞նչ կարելի է սպասել պետական մտածողությունից զուրկ պետության ղեկավարից, որի միակ գերնպատակը շատ փողն է: Հարցն այստեղ այն է, թե ինչպես մենք պետք է լուծենք այս խնդիրը: Արդյոք մեզ՝ հայերիս համար էլ Թալիշն ու Աղդամը հայրենիք չե՞ն, և մենք էլ, ուրանալով մեր հերոսների զոհաբերությունը, կարող ենք մեզ նման արտահայտություններ թույլ տալ և հանձնել Ղարաբաղն Ադրբեջանին:
Եթե «Աղդամը մեր հայրենիքը չէ», թքած Թալիշի վրա էլ, Լաչինի վրա էլ
Վարդան Օսկանյանն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է ապրիլյան դեպքերին, թշնամու սանձարձակության պատճառներին և իշխանությունների արձագանքին ու գործողություններին: Ուրախալի է, որ Հայաստանի քաղաքական դաշտում դեռ մնացել են սթափ մտածողություն ունեցող գործիչներ, որոնք փորձում են ինչ-որ բան փոխել երկրում:
Իսկապես, որևէ գիտակից մարդու ուղեղում չի տեղավորվում Սերժ Սարգսյանի և նրա սպասավորների այն թեզը, թե ապրիլյան բախումների արդյունքում կորցրած մեր տարածքներն անպիտան էին և չունեին ռազմավարական նշանակություն: Նախ՝ պարզից էլ պարզ է, որ իշխանություններն ուղղակիորեն ստում են և փորձում կոծկել իրենց անհաջողությունը. Թալիշում կորցրած այդ բարձունքը կարևորագույն նշանակություն ուներ ոչ միայն գյուղի պաշտպանության համար, այլև մարտավարական առավելություն էր տալիս հայկական կողմին այդ ուղղության վրա հնարավոր, իսկ այսօր՝ նաև անխուսափելի ռազմական գործողությունների ժամանակ: Այժմ այդ առավելությունը թշնամու օգտին է:
Երկրորդն էլ՝ դա պարզապես անմարդկային է, երբ մեր զինվորներն ու սպաները իրենց կյանքի գնով դիրք են պահում, շատերը զոհվում են, իսկ վերջում «գերագույն գլխավոր հրամանատարը» հայտարարում է, թե դա անպիտան տարածք էր և կարևոր նշանակություն չուներ: Բա որ չուներ, ինչի՞ համար թույլ տվեցիք՝ մեր զինվորները զոհվեն: Չնայած, խոսել բարձր բարոյական արժեքների ու թասիբի մասին այդ մարդկանց պարագայում փոքր-ինչ միամտություն է:
Մյուս կողմից էլ՝ ի՞նչ կա զարմանալու. եթե «Աղդամը մեր հայրենիքը չէ», թքած Թալիշի վրա էլ, Լաչինի վրա էլ, Քարվաճառի ու մնացածի: Ի՞նչ կարելի է սպասել պետական մտածողությունից զուրկ պետության ղեկավարից, որի միակ գերնպատակը շատ փողն է:
Հարցն այստեղ այն է, թե ինչպես մենք պետք է լուծենք այս խնդիրը: Արդյոք մեզ՝ հայերիս համար էլ Թալիշն ու Աղդամը հայրենիք չե՞ն, և մենք էլ, ուրանալով մեր հերոսների զոհաբերությունը, կարող ենք մեզ նման արտահայտություններ թույլ տալ և հանձնել Ղարաբաղն Ադրբեջանին:
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից