Լրատվամիջոցներն իմացել են Օլանդի վարսավիրի նախարարական աշխատավարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի նախարարների աշխատավարձին հավասար վճար է ստանում։ Այս մասին գրում է «Le Point»–ը։ Օլիվիե Բ.–ն միշտ պետք է հասանելի լինի պետության ղեկավարի համար, ինչպես նաև ուղեկցի նախագահին այցերի ընթացքում։
Պարբերականի տեղեկատվությամբ՝ վարսավիրն ամսական 9895 եվրո է ստանում։ Երկրի կառավարության անդամների աշխատավարձն էլ ամսական 9940 եվրո է կազմում, իսկ նախագահինը՝ 14 999 եվրո։
Նշվում է, որ Օլիվիե Բ.–ի հետ 5 տարով կնքված գործարքը ստորագրվել է 2012–ին Ելիսեյան պալատի կանցելարիումի տնօրենի կողմից։ Բացի աշխատավարձից՝ վարսավիրը նաև նպաստ է ստանում և օգտվում արտոնությունների շարքից։
Ելիսեյան պալատից «Le Point»–ի այդ տեղեկատվությունը դեռևս չեն մեկնաբանել։

7or.am