ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարել է, որ կուսակցության տարածքային կառույցը որոշել է ՀՔԴՄ կուսակցության (բացառապես թղթի վրա գոյություն ունեցող այդ ուժի ղեկավարը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն է) հետ միանալ և Գյումրիի ընտրություններին մասնակցել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորած ցուցակով:
Նկատենք, որ Խոսրով Հարությունյանի կուսակցության հետ դաշինք կազմելով՝ փորձ է արվում Բալասանյանին ներկայացնել ոչ թե ՀՀԿ-ի, այլ որպես անհայտ միավորման թեկնածու (իշխանություններն այս քայլով ուղղակիորեն խոստովանում են, որ վարկանիշ չունեն ու նաև սեփական թեկնածու չունեն):
Իշխանությունները լավ գիտեն, որ իրենց վարկանիշը Հայաստանում ու հատկապես Գյումրիում շատ ցածր է։ Այդ մասին գիտի նաև Բալասանյանը, բայց հերթական անգամ փոխել է իր քաղաքական հասցեն՝ այս անգամ հայտնվելով ՀՀԿ–ի տիրույթում։ Ու որպեսզի նրա ճակատի վրայի վազող տողն անհասկանալի լինի, ու համ էլ ինքը Բ26–ի տակ աշխատի, գտել են մի լուծում, ըստ որի՝ գյումրեցիներից պետք է փորձեն թաքցնել, թե ում է ներկայացնում և ում կողմից է պաշտպանվում Բալասանյանը։
Այս ամենը հիշեցնում է սովետական տարիների հայտնի ֆիլմը, որի հերոսներն առաջարկում էին օպերացիային տալ «Ы» անվանումը, որպեսզի որևէ մեկը գլխի չընկնի, թե ինչն ինչոց է։
Հիմա ՀՀԿ–ի ու ՀՔԴՄ–ի միավորումն է վերածվում «Ы» օպերացիայի, ինչը, համոզված ենք, գյումրեցիների համար բազմաթիվ անեկդոտների ու «պրիկոլների» թեմա կդառնա։
Իշխանությունների «Ы» օպերացիան Գյումրիում

Հայկ Ուսունց