Ոչինչ չի փոխվել: Ոնց որ Չարենցի «Երկիր Նաիրի» անմահ վեպում նկարագրված իրականության մեջ ապրեմ: 100 տարի առաջ Կարսի բնակչությունն իր համար խաղաղ, հանգիստ ապրում էր՝ բեխաբար աշխարհի անցուդարձից. մանր առևտրականներն իրենց գործին էին, ամեն առավոտ խանութների առաջ ավլում-մաքրում էին, վարժապետներն ու հոգեւորականներն իրենց գործին էին...Կաֆեներում ծույլ նստած ղայֆե ու օղի էին վայելում մարդիկ...Քչփչում էին, բամբասում, խմբերով ու թայֆաներով իրար տակ էին փորում...Վտանգի զգացողության բթացումը կատարյալ էր... Ինչպես այսօր... Վեպի հերոսներն էլ նույնն են: Հիմա էլ ճանաչելի են գեներալ Ալոշը, Մարուքե Դրաստամատյանը, Մազութի Համոն, ընկեր Վառոդյանը, Մեռելի Ենոքը, Բոչկա Նիկոլը, Սերգե Կասպարիչը, Կարո Դարայանը, օրիորդ Սաթոն եւ այլք... Ու...ընկավ Կարսը...
Ու...ընկավ Կարսը...
Ոչինչ չի փոխվել: Ոնց որ Չարենցի «Երկիր Նաիրի» անմահ վեպում նկարագրված իրականության մեջ ապրեմ: 100 տարի առաջ Կարսի բնակչությունն իր համար խաղաղ, հանգիստ ապրում էր՝ բեխաբար աշխարհի անցուդարձից. մանր առևտրականներն իրենց գործին էին, ամեն առավոտ խանութների առաջ ավլում-մաքրում էին, վարժապետներն ու հոգեւորականներն իրենց գործին էին...Կաֆեներում ծույլ նստած ղայֆե ու օղի էին վայելում մարդիկ...Քչփչում էին, բամբասում, խմբերով ու թայֆաներով իրար տակ էին փորում...Վտանգի զգացողության բթացումը կատարյալ էր...
Ինչպես այսօր...
Վեպի հերոսներն էլ նույնն են: Հիմա էլ ճանաչելի են գեներալ Ալոշը, Մարուքե Դրաստամատյանը, Մազութի Համոն, ընկեր Վառոդյանը, Մեռելի Ենոքը, Բոչկա Նիկոլը, Սերգե Կասպարիչը, Կարո Դարայանը, օրիորդ Սաթոն եւ այլք...
Ու...ընկավ Կարսը...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից