Վ.Օսկանյան. «Նման պատերազմական իրավիճակում ես այդպիսի հայտարարություն չէի անի»
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ 2016 թվականի քառօրյա պատերազմը դիվանագիտական աշխատանքի թերացման արդյունք է: Նա այսօրվա գերատեսչության գործունեությունը համեմատում է իր ղեկավարած տարիների աշխատանքի հետ:
-Ներկա Արտաքին գործերի նախարարության աշխատանքին չեմ ուզում գնահատական տալ, բայց, խոսելով իմ պաշտոնավարման ժամանակահատվածի մասին, պետք է նշեմ, որ այդ ընթացքում բավականին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել տարբեր գերտերությունների հետ: Ղարաբաղյան գործընթացները, որ փակուղի էին մտնում, մենք միանգամից նոր նախաձեռնություն էինք կյանքի կոչում: Պետք չէ թողնել, որ բանակցությունները երկար մնան փակուղու մեջ: Այդ տարիներին խաղաղությունը պահպանվել է երկու պատճառով՝ լուրջ բանակցությունների միջով հարցը լուծելու եւ երկրորդ ռազմական գործողությունների ճիշտ կիրառմամբ: Այսօր այս երկուսն էլ խախտվել են,-ասում է Օսկանյանն ու հավելում,-քառօրյա պատերազմի պատճառն այն էր, որ բանակցությունները երկու օր էլ փակուղու մեջ էին, իսկ ռազմական հարցերը խախտվել էին ի օգուտ ադրբեջանական կողմի: Բնական է, որ այս երկու կոնտեկստերի բացակայության արդյունքում պետք է պատերազմ լիներ,-շարունակում է ընդդիմադիր դիվանագետը:
Կարեւորագույն հարցերից մեկը պատերազմական գործողություններից հետո, ըստ Օսկանյանի, պետք է լինի այն, թե ինչու են բանկցություններն անտեսվել:
-Պատերազմի հիմական պատճառներից մեկը կարող է լինել իմ նշած այդ երկու կարեւոր հանգամանքներին ուշադրություն չդարձնելը: Մենք նոր նախաձեռնություններով էինք հանդես գալիս, երբ որ բանակցությունների մի փուլը չէր կայանում: Աշխատում էինք Ռուսաստանի Դաշնության եւ այլ գերտերությունների հետ, որպեսզի ռազմական այդ հավասարությունները պահպանվեին: Այդ հավասարակշռությունը խախտվեց 2012 թվականից հետո, երբ կնքվեց ռուս-ադրբեջանական ռազմական մեծ պայմանագիրը: Մինչ այդ մեզ հաջողվել է թույլ չտալ այդպիսի պայմանագրի ստորագրում,-նշում է նա:
Նախկին արտգործնախարարը կարծում է, որ դիվանագիտական հսկայածավալ աշխատանք պետք է կատարվի, բանակցությունների վարման նախաձեռնությունները հենց պաշտոնական Երեւանը պետք է սկսի` միաժամանակ ռազմական գործողությունների ընթացքը պահելով իր ձեռքերում:
Անդրադառնալով «Ասպարեզ»-ի այն հարցին, թե Սերժ Սարգսյանը` որպես ՀՀ նախագահ, ՀՀ բանակի գերագույն, գլխավոր հրամանատար իրավունքն ուներ այդ պատերազմական գործողությունների օրերին, երբ հարյուր զոհ էինք ունեցել, հայտարարել, որ 800 հեկտար տարածքը մեծ կորուստ չէ, Օսկանյանն ասաց.
-Նման պատերազմական իրավիճակում ես այդպիսի հայտարարություն չէի անի: Նախագահի հայտարարությունը, երեւի թե, պետք է գնահատվի հասարակության կողմից: Ես որպես դիվանագետ` այդ հայտարարությունը չէի անի, քանի որ դա թուլացնում է մեր պաշտպանական դիրքերը՝ ռազմական եւ բանակցային առումով, բայց թե՝ այդ տարածքն ի՞նչ ստրատեգիական նշանակություն ուներ, չեմ կարող ասել: Նախագահը այդ պատերազմական գործողությունների ընթացքում այստեղ է եղել, տարածքը լավ գիտի: Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` դա փոքր, աննշան բարձունք է: Իրականում դա հատուկ նշանակության տարածք է: Այդտեղից երեւում էր ամբողջ ադրբեջանական մի շրջան: Հիմա, դա ադրբեջանինն է եւ առավելություն իրենց համար: Թշնամին տեսնում է մեր գյուղերը, իսկ մենք չենք տեսնում: Սա, բնականաբար, դիրքերի կորուստ է համարվում,-ասում է նա:

Մանրամասները՝ «Ասպարեզ»–ում։