Քաղաքական

12.07.2016 14:36


Ուորլիք. «Համանախագահները չեն ծրագրում շտապ այցելել տարածաշրջան»

Ուորլիք. «Համանախագահները չեն ծրագրում շտապ այցելել տարածաշրջան»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է, որ համանախագահները չեն ծրագրում շտապ այցելել տարածաշրջան։ Այս մասին գրում է АПА գործակալությունը:

Միաժամանակ, նա նշել է, որ մշտապես կպահպանեն կապը ԼՂ հակամարտության կողմերի հետ և կշարունակեն ջանքեր գործադրել համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ բովանդակային բանակցություններում առաջընթաց գրանցելու, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ընդլայնելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմների առաջարկները պատրաստելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը