Կարծիք

12.07.2016 14:03


Ալիևի վտանգավոր ուրախության մասին

Ալիևի վտանգավոր ուրախության մասին

«Գործընթացն իրոք առաջ է շարժվում, և նախագահ Պուտինը գոհ է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից»,- այս մասին ասել է Ադրբեջան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը քննարկելու ժամանակ: Ալիևն էլ, չթաքցնելով իր ուրախությունն ու ոգևորվածությունը, ասել է, որ եռակողմ հանդիպումն իր հիշողության մեջ բանակցային գործընթացից ամենադինամիկն է:

Հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ց է այդքան գոհ նախագահ Պուտինը, և ինչո՞ւ է Ալիևն այդ հանդիպումն ամենադինամիկը համարում: Արդյոք Ալիևի անթաքույց ուրախությունը չի՞ վկայում այն մասին, որ նրա «կապրիզներին» ընդառաջ է գնացել Սերժ Սարգսյանը:

Մենք լավ գիտենք, որ տարիներ շարունակ Ալիևը չի համաձայնվել Ղարաբաղի՝ փուլային տարբերակի հանձնմանը՝ ցանկանալով ամբողջը… այդ ինչպե՞ս ստացվեց, որ այսօր Ալիևը գոհ է եռակողմ հանդիպումից՝ իր կյանքի ամենաարդյունավետ հանդիպումից:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն է Ալիևի հանդիպման դինամիկությունն ապահովել՝ Ղարաբաղի հանձնման հարցի շուրջ դրական պատասխան տալով։ Իսկ Պուտինը... Նա գոհ է ոչ թե նրա համար, որ Ղարաբաղը Սերժ Սարգսյանը կհանձնի Ադրբեջանին, քանի որ նրա համար միևնույն է, թե ինչ կլինի Ղարաբաղի հետ, այն նրան պետք է հարցի շուտափույթ լուծում տալ, և ինքն էլ իր մասնակցությունն ունենա հարցի կարգավորման շուրջ։ Այստեղ պետք չէ Ալև-Պուտին դավադրություն ման գալ. այս ամենի մեղավորը Սերժ Սարգսյանն է, այս ամենը նրա անհեռանկարային և անձնական շահերից բխող որոշումների արդյունք է։

Սերժ Սարգսյանը լուռ է, քանզի իր վերարտադրման համար ամեն քայլի էլ պատրաստ է. Ղարաբաղն ի՞նչ է, որ չհանձնի Ադրբեջանին:

Բայց մենք ինչպես 1998թ-ին թույլ չտվեցինք այդ տարիների իշխանությանն իրագործել Ալիևի երազանքը, այս դեպքում էլ թույլ տալն ուղղակի կկործանի ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանի պետականությունը հարցականի տակ կդրվի: Ի՞նչ կա. տարիներ հետո Ալիևը Հայաստանն էլ կուզի, դե արի նրա ախորժակը բավարարի:

Սա իսկապես ամենալուրջ ու առաջնային հարցն է մեր կյանքի, և ամեն ինչ պետք է անել, համախմբվել առողջ քաղաքական ուժերի հետ՝ թույլ չտալով՝ Սերժ Սարգսյանն իր նպատակների համար զոհաբերի Ղարաբաղը:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը