Ալիևի ոգևորվածությունը պետք է որ անհանգստացնի բոլորիս
Ալիևի ոգևորվածությունը պետք է որ անհանգստացնի բոլորիս: Գաղտնիք չէ, թե նա ինչպես էր վերաբերվում բանակցային գործընթացին և փորձում էր տապալել այն, փոխել ձևաչափը: Սակայն ապրիլյան հայտնի դեպքերից հետո, որոնց ընթացքում մենք կորցրեցինք «անպետք ու անմշակ» հողեր և ունեցանք 100-ից ավելի զոհ, Ալիևի տրամադրությունը փոխվել է: Նա ակտիվացել է, բանակցային գործընթացն էլ արդյունավետ ու դինամիկ է որակում: Հակառակ դրան՝ հայկական կողմից որևէ հստակ ձևակերպումով բացատրություն բանակցային գործընթացի վերաբերյալ ստանալ չի հաջողվում: Խուսափում են, ստում են, ասում են, թե Ալիևի ու մյուս պետական պաշտոնյաների հայտարարություններն իրենց չեն հետաքրքրում և այլն: Կազանյան փաստաթղթին համաձայնվողը փուլային տարբերակին էլ համաձայն կլինի, և, ըստ ամենայնի, գործընթացն հենց այդ ուղղությամբ էլ շարժվում է: Դա միակ տրամաբանական բացատրությունն է, թե ինչու է Ալիևն այդքան ոգևորված, «մերոնք» էլ՝ այդ աստիճան գաղտնապահ: Երեկ էլ իմացանք, որ Ռուսաստանը զենքի մատակարարման նոր պայմանագիր է ստորագրում Ադրբեջանի հետ: Ապրիլին զենքերը փորձարկեցին, իմացան՝ ինչն էր պակաս, այժմ էլ լրացնում են: Ինչևէ, պետք է պարզապես Սերժ Սարգսյանին 1998 թվականի դեպքերը հիշեցնել, երբ իր՝ այն ժամանակվա ղեկավարը համոզում էր բոլորիս, թե փուլային տարբերակով Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելը Հայաստանի միակ փրկությունն է: Իրականությունը լրիվ հակառակն է, և դեպքերի նման զարգացումը իրական սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության, այլև Հայաստանի պետականության համար: Այն ժամանակ Հայաստանում և Ղարաբաղում մարդիկ դա գիտակցում էին, և Հայաստանն ու Ղարաբաղը կործանելու փորձը տապալվեց. գտնվեցին ուժեր, որոնք պաշտպանեցին ազգային շահը: Այն ժամանակվա իշխանությունն էլ խոհեմություն դրսևորեց և չդիմադրելով՝ հեռացավ: Այժմ էլ մեկ այլ հնարքի են փորձում դիմել: Ակտիվորեն խոսվում է Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին: Ընդ որում, այդ մասին խոսում են ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, Ադրբեջանն էլ կարծես չի ընդդիմանում սովորականի պես: Ամենայն հավանականությամբ, սա փորձ է՝ լեգիտիմացնելու տարածքային զիջումները՝ դա անելով «ղարաբաղցիների ձեռքով»:
Ալիևի ոգևորվածությունը պետք է որ անհանգստացնի բոլորիս
Ալիևի ոգևորվածությունը պետք է որ անհանգստացնի բոլորիս: Գաղտնիք չէ, թե նա ինչպես էր վերաբերվում բանակցային գործընթացին և փորձում էր տապալել այն, փոխել ձևաչափը: Սակայն ապրիլյան հայտնի դեպքերից հետո, որոնց ընթացքում մենք կորցրեցինք «անպետք ու անմշակ» հողեր և ունեցանք 100-ից ավելի զոհ, Ալիևի տրամադրությունը փոխվել է: Նա ակտիվացել է, բանակցային գործընթացն էլ արդյունավետ ու դինամիկ է որակում:
Հակառակ դրան՝ հայկական կողմից որևէ հստակ ձևակերպումով բացատրություն բանակցային գործընթացի վերաբերյալ ստանալ չի հաջողվում: Խուսափում են, ստում են, ասում են, թե Ալիևի ու մյուս պետական պաշտոնյաների հայտարարություններն իրենց չեն հետաքրքրում և այլն:
Կազանյան փաստաթղթին համաձայնվողը փուլային տարբերակին էլ համաձայն կլինի, և, ըստ ամենայնի, գործընթացն հենց այդ ուղղությամբ էլ շարժվում է: Դա միակ տրամաբանական բացատրությունն է, թե ինչու է Ալիևն այդքան ոգևորված, «մերոնք» էլ՝ այդ աստիճան գաղտնապահ: Երեկ էլ իմացանք, որ Ռուսաստանը զենքի մատակարարման նոր պայմանագիր է ստորագրում Ադրբեջանի հետ: Ապրիլին զենքերը փորձարկեցին, իմացան՝ ինչն էր պակաս, այժմ էլ լրացնում են:
Ինչևէ, պետք է պարզապես Սերժ Սարգսյանին 1998 թվականի դեպքերը հիշեցնել, երբ իր՝ այն ժամանակվա ղեկավարը համոզում էր բոլորիս, թե փուլային տարբերակով Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելը Հայաստանի միակ փրկությունն է: Իրականությունը լրիվ հակառակն է, և դեպքերի նման զարգացումը իրական սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության, այլև Հայաստանի պետականության համար: Այն ժամանակ Հայաստանում և Ղարաբաղում մարդիկ դա գիտակցում էին, և Հայաստանն ու Ղարաբաղը կործանելու փորձը տապալվեց. գտնվեցին ուժեր, որոնք պաշտպանեցին ազգային շահը: Այն ժամանակվա իշխանությունն էլ խոհեմություն դրսևորեց և չդիմադրելով՝ հեռացավ:
Այժմ էլ մեկ այլ հնարքի են փորձում դիմել: Ակտիվորեն խոսվում է Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին: Ընդ որում, այդ մասին խոսում են ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, Ադրբեջանն էլ կարծես չի ընդդիմանում սովորականի պես: Ամենայն հավանականությամբ, սա փորձ է՝ լեգիտիմացնելու տարածքային զիջումները՝ դա անելով «ղարաբաղցիների ձեռքով»:
Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից