Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին այցելելու են տարածաշրջան, բայց թե կոնկրետ երբ՝ դեռ հայտնի չէ:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
«Ժամկետը քննարկվում է կողմերի հետ, երբ նրանց հարմար լինի` հաշվի առնելով նրանց աշխատանքային գրաֆիկը»,- ասել է Պոպովը:
Նա նշել է, որ հուլիսի 11-ին Վիեննայում կայացած Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի նիստը նվիրված է եղել համանախագահ երկրների կողմից գործադրված վերջին միջնորդական ջանքերին և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովի արդյունքներին տրված գնահատականներին:
«Իմ ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները ներկայացրել են, թե ինչ զրույցներ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Մենք նաև խոսել ենք այն մասին, թե ինչպես կառուցել հետագա միջնորդական աշխատանքը»,- հայտնել է Պոպովը:

7or.am