Կարծիք

12.07.2016 12:30


Լավ, էլ ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը, որ մենք ազատվենք նրա իշխանությունից

Լավ, էլ ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը, որ մենք ազատվենք նրա իշխանությունից

Հայ ազգի համբերությունը երևի ոչ մի ազգ չունի. այլ կերպ ես չեմ կարողանում բացատրել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը մինչ այսօր պաշտոնավարում: Ախր, մարդը բոլոր գործերը «պրավալ է տվել», այո, հենց պրավալ. արտաքին քաղաքականությունը՝ պրավալ, ներքին քաղաքականությունը՝ պրավալ, տնտեսությունը տանջամահ է լինում, բանակն էլ է փլուզել. այո, փլուզել է անձամբ ինքը:

Այժմ էլ ամեն ինչ գնում է նրան, որ ինքը կհամաձայնվի ստորագրել Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակը: Այսինքն, նա դեռ 2011-ին Կազանում է համաձայնվել. այդ ժամանակ Ալիևն էր դեմ այդ տարբերակին: Ինքը ոչ թե 5 կամ 6 շրջան է ուզում, այլ ողջ Ղարաբաղը:

Լավ, էլ ինքա՞ն պետք է հանդուրժենք այս մարդուն: Ազգովի սպասելու ենք, մինչև Ալիևի տանկերը գան Երևանի մատույցներին հասնեն, նո՞ր Սերժի իշխանությունից ազատվելու հարցը օրակարգային դառնա: Այս վիճակը հա՛մ նյարդայնացնող է, հա՛մ նվաստացուցիչ, համ էլ վտանգավոր...

Հայաստանին Ղարաբաղի հարցում (չնայած, միայն ձևակերպումն է այդպես՝ «Ղարաբաղի հարց», իրականում դա Հայաստանի հարց է) բեկում մտցնելու համար նոր իշխանություն է պետք: Նոր իշխանություն: Եվ մենք դրա փորձն ունենք, երբ Երևանը և Ստեփանակերտը ընդդիմացան մեկ մարդու ծրագրին ու կանխեցին այն:

Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը