Գ. Նազարյան. «Պետք չէ կանգնել լեռան գագաթին, գոչել՝ ես ընդդիմադիր եմ» (տեսանյութ)
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին հյուրընկալված ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանը հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտում պառակտում մտցնելը ձեռնտու է միայն իշխանությանը։
«Ընդդիմադիրները պետք է միավորվեն, այլ ոչ թե պառակտվեն և պախարակեն միմյանց։ Եվ գոռալ–գոչելով չի։ Մենք լավ հիշում ենք, որ կար այդպիսի մի քաղաքական գործիչ, բայց հիմա որտե՞ղ է նա՝ ՀՀԿ խմբակցությունում։ Այնպես որ, ընդդիմադիր լինելը որոշվում է ոչ թե գոռալով, այլ գործով։ Պետք չէ կանգնել լեռան գագաթին և գոչել, թե ես ընդդիմադիր եմ»,–ասել է Գ.Նազարյանը։
Նա հավելել է, որ ժողովուրդն ունի տրամաբանելու ունակություն, և հենց ժողովուրդն էլ «կմաքրի» ընդդիմադիր դաշտը։

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am