Է.Նալբանդյան. «Ադրբեջանը փորձում է անտեսել ձեռք բերված համաձայնությունները»
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանըելույթ է ունեցել Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներին:
«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ ունեին կայունացնելու ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցված լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, նախևառաջ, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում:
Ցավոք, երկու գագաթաժողովներից հետո Ադրբեջանը փորձում է անտեսել ձեռք բերված համաձայնությունները՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացի առաջխաղացումը: Հայաստանը եռանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,–ասել է Նալբանդյանը:
Է.Նալբանդյան. «Ադրբեջանը փորձում է անտեսել ձեռք բերված համաձայնությունները»
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներին:

7or.am