Մեկնաբանություն

12.07.2016 08:55


Մի չհայտարարված սեկվեստորի պատմություն

Մի չհայտարարված սեկվեստորի պատմություն

Ապրիլյան չորսօրյա մարտերից ու մեր ունեցած կորուստներից հետո Սերժ Սարգսյանը հանդիպեց Հանրային խորհրդի անդամների հետ և ուրախությամբ հայտնեց, որ ապրիլին հարկային մարմինները 100 միլիարդ դրամ փող են հավաքել, ինչն, իր խոսքերով, աննախադեպ դրական ցուցանիշ էր:

Բացի այդ՝ հետապրիլյան ժամանակահատվածում դրական ցուցանիշների մասին է բարձրաձայնել նաև Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը՝ ներկայացնելով տնտեսական աճ:

Իրականությունն այն է, որ տեղի է ունեցել հարկային տեռոր, ինչը որևէ կերպ չի կարող հանգեցնել տնտեսական աճի և բիզնես միջավայրի բարելավմանը: Այսինքն՝ իրական տնտեսական աճի մասին խոսելն անիմաստ է:

Պետական գանձարանը դատարկ է, դրսից հերթական վարկ բերելը դարձել է խնդրահարույց, և դա է պատճառը, որ այս տարվա երկրորդ կիսամյակից Կառավարությունը ներքին կարգով գնում է բյուջեի սեկվեստորի, այսինքն՝ բոլոր ուղղություններով բյուջետային ծախսերի համամասնական կրճատման: Պետծառայողներին հատկացվող սոցիալական փաթեթների կրճատումն այդ ծրագրի շրջանակներում է արվել:

15-30 տոկոսով կրճատվելու են նաև նախարարություններին և բյուջետային հիմնարկներին հատկացվող գումարները (կա՛մ աշխատավարձերն են կրճատվելու, կա՛մ աշխատողները): Ասել է թե՝ Կառավարությունը գնում է սեկվեստորի, սակայն պաշտոնապես չի հայտարարում այդ մասին: Սա նշանակում է, որ տնտեսության վիճակը ոչ թե վատ է, այլ շատ վատ: Վերջին տարիներին որդեգրած քաղաքականությունն այլ բանի չէր էլ կարող հանգեցնել:

Եվ այսպիսի թիկունքով Հայաստանը բանակցում է Ղարաբաղի հարցի շուրջ:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը