Լրահոս

11.12.2009 15:35


Արամ Սաֆարյան. «ԲՀԿ–ում մոնոպոլ արտոնություն ունեցող չկա»

Արամ Սաֆարյան. «ԲՀԿ–ում մոնոպոլ արտոնություն ունեցող չկա»

-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների կամ մեզ հարող խոշոր գործարարների շրջանում դուք չեք գտնի մեկին, որ մոնոպոլ արտոնություն ունենա տնտեսության մեջ։ Այդպիսի մարդիկ մեր կուսակցությունում չկան,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։

Ա. Սաֆարյանի համար այսպիսի հայտարարության հիմք էին հանդիսացել ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հայտարարությունները, թե սոցիալական արդարության վերականգնման համատեքստում պետք է պայքարել օլիգոպոլիաների դեմ։

-Դուք ականատես կլինեք նրան, որ 2010-ին մեր կուսակցությունը բոլոր շահագրգիռ կուսակցությունների մասնակցությամբ կնախաձեռնի քաղաքական քննարկումներ հետճգնաժամային շրջանում Հայաստանի զարգացման ուղղությունների լավագույն ելքի մասին,-հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը։

Ավելին, ըստ Արամ Սաֆարյանի,  ճգնաժամը մի առիթ է, որ Հայաստանի քաղաքական ուժերը հավաքվեն և իրենց տարբերություններով, մրցակցությամբ,  հակասություններով հանդերձ կարողանան մշակել ընդհանուր քաղաքական մոտեցումներ, թե ինչ ճանապարհով է զարգանալու Հայաստանն այս օրհասական ճգնաժամից հետո։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը