Աշխարհ

11.07.2016 16:25


ԻԼԻՊ–ը մահապարտներ է ուղարկել Եվրոպա Ադրբեջանով, Կիպրոսով և Վրաստանով

ԻԼԻՊ–ը մահապարտներ է ուղարկել Եվրոպա Ադրբեջանով, Կիպրոսով և Վրաստանով

ԻԼԻՊ–ի ահաբեկիչները ընտրել են նոր երթուղիներ՝ իրենց զինյալներին Սիրիայից Եվրոպա տեղափոխելու նպատակով։ Այս մասին հաղորդում են Թուրքիայի հետախուզությունում սեփական աղբյուրներն ունեցող լրատվամիջոցները։ Անվտանգության աշխատակիցների կարծիքով ահաբեկիչները պատրաստվում են մահապարտներ ուղարկել Ադրբեջանի, Կիպրոսի և Վրաստանի միջով։

Նշվում է, որ նոր ահաբեկչություններ իրականացնելու նախապատրաստական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ խմբավորումը զգալի կորուստներ է ունեցել Սիրիայում և Իրաքում։

Բացի այդ, սպառնալիք կա և՛ հենց Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար։ Թուրքիայի անվտանգության աշխատակիցների կարծիքով 20–25–հոգանոց ահաբեկչական խմբերը պետք է հարձակումներ կազմակերպեին իրավապահ մարմինների ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների դեմ։

«Թուրքիայի պաշտոնյաները, ովքեր համագործակցել են ներքին հետախուզության ծառայությունների հետ, հայտնել են, որ վերջերս ԻԼԻՊ–ն Ադրբեջանից և Հյուսիսային Կովկասից իր զինյալների առջև Ադրբեջանի և Թուրքիայի վրա հարաձակվելու խնդիր է դրել»,– հայտնել է թուրքական «Milliyet» թերթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը