Կարծիք

11.07.2016 15:25


Տեղերում հետևողական աշխատանքը թույլ կտա կանխել Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագրերը

Տեղերում հետևողական աշխատանքը թույլ կտա կանխել Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագրերը
Հաղթանակի ձգտող ցանկացած քաղաքական միավոր պարտավոր է ունենալ տարածքային կառույցներ:

Ընտրակեղծիքների մեքենայի դեմ արդյունավետ պայքարն անհնար է պատկերացնել առանց Հայաստանի շրջաններում լայն ցանց ունենալու: Շրջաններում պետք է ունենալ մեծ քանակի տարածքային կառույցներ և հետևողական աշխատանքի շնորհիվ ոչ միայն ավելացնել սեփական հետևորդների քանակը, այլ նաև նախապատրաստվել համապետական ընտրությունների:

Տարիներ շարունակ Հայաստանում այս հարցը կա՛մ չի լուծվել, կա՛մ լուծվել է թերի մակարդակով, ինչի պատճառով Հանրապետականը որտեղ ինչքան ուզել է՝ այդքան էլ խփել է: Սակայն 2017-ի ԱԺ ընտրություններն այդ իմաստով պետք է տարբերվեն մնացած ընտրություններից: Տեղերում հետևողական աշխատանքը թույլ կտա կանխել Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագրերը:

2017-ին մենք պետք է բոլորս միասին թույլ չտանք, որ այդ մարդն իր սեփական իշխանությունը երկարացնի: Հայաստանը և Արցախը այլևս չունեն ռեսուրս՝ դիմանալու կառավարման նրա ոճին:
Կից նյութը՝ այստեղ:
Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը