Զրկում ենք մեր երեխաներին բարեկեցիկ ապագայից, որ Սերժ Սարգսյանը ոչնչի կարիք չզգա
ԱՎԾ-ն շարունակում է նոր տվյալներ հաղորդել աղետի գոտուց: Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին վերջին հաշվետվության համաձայն՝ շարունակում է աճել Հայաստանի պետական պարտքը: Նախորդ տարվա համեմատ՝ աճել է նաև բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը: Սա, իհարկե նորություն չէ, քանի որ այս տարվա բյուջեով արդեն իսկ նախատեսված էր ավելի մեծ դեֆիցիտ, քան նախորդ տարի էր:
Խնդիրն այն է, թե մինչև երբ կարելի է այսպես շարունակել: Հայաստանի իշխանությունները բուռն աշխատանքի իմիտացիա են փորձում ստեղծել, պոպուլիստական էժանագին դիվիդենտների հետևից ընկած՝ ներքին պարտքի հաշվին փորձում են նվազեցնել արտաքին պարտքը: Ուրեմն, կարդում եմ հաշվետվությունը. մայիս ամսին 17 մլրդ դրամով նվազեցրել են արտաքին պարտքը՝ միաժամանակ 21 մլրդ դրամով ավելացնելով ներքինը: Ընդ որում, տարեսկզբից պետական պարտքն ավելացել է ավելի քան 60 մլրդ դրամով՝ չհաշված հունիս ամսին վերցված նոր պարտքերը, որոնց հանրագումարը կազմել է մոտ 52 մլն դոլար:
Փաստորեն, իշխանությունները պարտք են վերցնում երկրի ներսում, որ կարողանան սպասարկել արդեն իսկ վերցված արտաքին պարտքերը, այնուհետև դրսից են պարտք վերցնում ներքին պարտավորությունները կատարելու համար, տոկոսներն էլ վճարում են հարկատուների հաշվին:
Պարտք վերցնելն ինքնին զարհուրելի կամ դատապարտելի բան չէ: Ամբողջ աշխարհում էլ վարկերը տնտեսության զարգացման խթանիչներից մեկն են: Սակայն մեր երկրում այդ գումարների մի չնչին հատվածն է միայն ուղղվում ենթակառուցվածքներ ստեղծելուն և գործարար մթնոլորտը բարելավելուն: Բյուջեի միջոցով այդ գումարները կա՛մ «վերաբաշխվում են» հայտնի նեղ շրջանակի մարդկանց գրպաններում, կա՛մ ուղղվում երկրի ընթացիկ ծախսերը հոգալուն: Արդյունքում՝ ստացվում է, որ արդեն քանի տարի է՝ մենք ապրում ենք պարտքով, հերիք չի՝ այդկերպ պետության գոյությունն ենք ապահովում, մի բան էլ հարստացնում ենք այդ փոքրաթիվ խմբին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Զրկում ենք մեր երեխաներին բարեկեցիկ ապագայից, որ Սերժ Սարգսյանը ոչնչի կարիք չզգա: Զոհաբերում ենք մեր ներկան՝ հանուն Սերժ Սարգսյանի անհոգ ապագայի: Արդյոք այդ մարդն արժանի՞ է այդ զոհաբերության... չեմ կարծում:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից