Աշխարհ

11.07.2016 14:50


Մեսսին կարող է հեռանալ «Բարսելոնայից»

Մեսսին կարող է հեռանալ «Բարսելոնայից»

Արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսին դիտարկում է «Բարսելոնայից» հեռանալու հնարավորությունը, քանի որ աջակցություն չի զգում ակումբի ղեկավարությունից։

«Cadena» COPE–ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն արդեն վաղուց երջանիկ չի զգում Իսպանիայում։ Ամերիկայի գավաթի խաղարկությունում Արգենտինային պարտվելուց և իսպանական դատարանի վճռից (21–ամսյա դատապարտում) հետո հարձակվողն ընկճախտի մեջ էր հայտնվել։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ վերջին իրադարձությունները խոր ցնցում են պատճառել Մեսսիին և ստիպել մտածել փոփոխությունների մասին։ Ֆուտբոլիստին չի ոգևորել անգամ «Բարսելոնայի»՝ սոցցանցերում իրեն աջակցող արշավը. Մեսսին զգում է, որ կատալոնացիները մտադիր են իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացել բրազիլացի Նեյմարի վրա, որը համարվում է կապտանռնագույնների ապագան։

Արգենտինացու՝ «Բարսելոնայի» հետ կնքած գործարքի ժամկետն ավարտվում է 2018–ի ամռանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը