Լրահոս

11.12.2009 14:52


Անահիտ Բախշյան. «ԱԺ–ում կառավարությանն ընդդիմացող պատգամավորների թիվը պետք է շատանա»

Անահիտ Բախշյան. «ԱԺ–ում կառավարությանն ընդդիմացող պատգամավորների թիվը պետք է շատանա»

«Տեսակետ» ակումբում խոսելով «Հանրակրթության մասին» օրենքի բարեփոխումների մասին՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն ասել է.

-Ստացվում է, որ այն պահին, երբ մեզ պետք է վարկային ծրագիր, մենք այդ վարկային ծրագիրը տվողի պայմանների հետ համաձայն ենք, ասում ենք՝ այո՛, այո՛, դու փողը տուր, նպատակներիդ տակ ստորագրում ենք, այո՛, ճի՛շտ է, մեզ պետք է։ Հետո, երբ փողը ստացանք, այդ նպատակների մի մասը մնում է թղթի վրա. փողը ծախսվում է, այդ նպատակները չեն իրականանում։

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների մասին հայտարարությունները, ըստ Ա. Բախշյանը, հետագայում ևս կշարունակվեն, սակայն առայժմ գործնական քայլերը շատ դանդաղ են իրականություն դառնում։

-Մենք մեր սերունդների կրթության որակով ենք հատուցելու մեր այդ դանդաղկոտությունը,- ասել է Ա. Բախշյանը՝ որպես ոլորտի որակի բարձրացման ճանապարհ մատնանշելով հետևյալը.

-ԱԺ-ում կառավարությանն ընդդիմացող պատգամավորների թիվը պետք է շատանա՝ հանուն այդ ոլորտի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը