Քաղաքական

11.07.2016 11:30


ՌԴ դեսպան. «Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը քաղաքագետների և լրագրողների երևակայության արդյունքն է»

ՌԴ դեսպան. «Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը քաղաքագետների և լրագրողների երևակայության արդյունքն է»

Ղարաբաղում քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հակամարտությունը սառեցված չէ, եւ եւս մեկ անգամ ընդգծեց դրա կարգավորման համար լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Այս մասին, «haqqin.az»–ի փոխանցմամբ, ANS TV–ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը։

Դեսպանը նշել է՝ Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում վատագույն սցենարը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը կլիներ՝ ընդգծելով, որ ընկերների եւ եղբայրների մահը տեսնելը շատ ծանր է։

«Հայաստանի հետ մեր բարեկամությունը խոր արմատներ ունի։ Մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք։ Այս հակամարտությունը կարելի է լուծել միայն շահերի հավասարակշռություն պահպանելու միջոցով։ Պետք է այնպիսի փոխզիջման գնալ, որ կողմերը կարողանան հավատալ միմյանց։ Մենք չենք ճնշում հակամարտության կողմերին. մենք հակամարտության լուծման այնպիսի բանաձեւ ենք փնտրում, որը հավասարապես կգոհացնի երկու կողմին էլ»,– ասել է ռուսաստանցի դեսպանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարցը։

Իսկ հակամարտության գոտում խաղաղապահների հնարավոր տեղակայումն էլ, ըստ Դորոխինի, քաղաքագետների և լրագրողների երեւակայության արդյունքն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը