Հայաստանի և Արցախի շուրջ օրեցօր սեղմվող արտաքին օղակը մեր իսկ ներքին՝ հոգեկան վիճակի արդյունքն է
Հայ մեծերից Կ.Զարյանը գրել է, որ «հոգեկան զորությունը և միությունը անհաղթելի են...Արտաքին դեպքերը մեզ այցելում են այն ժամանակ միայն, երբ մենք ներքնապես արդեն պատրաստենք ընդունելու նրանց...»: Հիրավի, Հայաստանի և Արցախի շուրջ օրեցօր սեղմվող արտաքին օղակը մեր իսկ ներքին՝ հոգեկան վիճակի արդյունքն է՝ Հայաստանում առկա «փոքրության» բարդույթի, անվստահության ու օտարին ապավինելու նվաստացուցիչ ավանդույթի, սեփական անձն ու շրջապատը հարգելու-ազգն ու երկիրը անմնացորդ սիրելու անկարողության: Կհաղթահարենք հոգեմաշ ու վերջնարդյունքում կործանարար այս հոգեվիճակը, կփրկվենք: Կհաղթենք ինքներս մեզ՝ հաղթանակներ կարձանագրենք մեր պետականաշինության բոլոր ոլորտներում, հատկապես արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս: Իսկ դրա համար հետևողական աշխատանք ու, պայքար է անհրաժեշտ համաձայն նույն Կ.Զարյանի հետևյալ խոսքերի. «…մեր երկիրը լեռ է, և ավելի է քան լեռ. ծով է, և ավելի է, քան ծով: Իսկ այդ ավելին մեր իսկ էության մեջ է: Մեր ձգտելը դեպի ամբողջականությունը, բարին, գեղեցիկը, իսկ ժողովուրդը միշտ երիտասարդ է ոգով և ուժեղ, նա կարող է ինքն իրեն կառավարել, առանց օտարի օգնության, եթե համախմբված է ու հստակ արտահայտած է իր ազատության ձգտումը, եթե ճանաչել է պայքարի ճիշտ ուղին»:
Հայաստանի և Արցախի շուրջ օրեցօր սեղմվող արտաքին օղակը մեր իսկ ներքին՝ հոգեկան վիճակի արդյունքն է
Հայ մեծերից Կ.Զարյանը գրել է, որ «հոգեկան զորությունը և միությունը անհաղթելի են...Արտաքին դեպքերը մեզ այցելում են այն ժամանակ միայն, երբ մենք ներքնապես արդեն պատրաստենք ընդունելու նրանց...»:
Հիրավի, Հայաստանի և Արցախի շուրջ օրեցօր սեղմվող արտաքին օղակը մեր իսկ ներքին՝ հոգեկան վիճակի արդյունքն է՝ Հայաստանում առկա «փոքրության» բարդույթի, անվստահության ու օտարին ապավինելու նվաստացուցիչ ավանդույթի, սեփական անձն ու շրջապատը հարգելու-ազգն ու երկիրը անմնացորդ սիրելու անկարողության: Կհաղթահարենք հոգեմաշ ու վերջնարդյունքում կործանարար այս հոգեվիճակը, կփրկվենք: Կհաղթենք ինքներս մեզ՝ հաղթանակներ կարձանագրենք մեր պետականաշինության բոլոր ոլորտներում, հատկապես արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս:
Իսկ դրա համար հետևողական աշխատանք ու, պայքար է անհրաժեշտ համաձայն նույն Կ.Զարյանի հետևյալ խոսքերի. «…մեր երկիրը լեռ է, և ավելի է քան լեռ. ծով է, և ավելի է, քան ծով: Իսկ այդ ավելին մեր իսկ էության մեջ է: Մեր ձգտելը դեպի ամբողջականությունը, բարին, գեղեցիկը, իսկ ժողովուրդը միշտ երիտասարդ է ոգով և ուժեղ, նա կարող է ինքն իրեն կառավարել, առանց օտարի օգնության, եթե համախմբված է ու հստակ արտահայտած է իր ազատության ձգտումը, եթե ճանաչել է պայքարի ճիշտ ուղին»:
Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից