Մարդիկ մի բիոզուգարանի գնի չափ օգնության էլ արժանի չե՞ն
Բյուջեում աննպատակահարմար, անիմաստ ծախսերի վատնումը, չարաշահման ռիսկերը միշտ էլ եղել են և կլինեն մինչ այն պահը, երբ Սերժ Սարգսյանն իշխանության չլինի. արդեն 8 տարի բյուջեն դատարկելու նրա աշխատաոճն է այդպիսին: Բյուջեն միայն ժողովրդի համար է անհասանելի, երբ, ասենք, վտանգված է հասարակության ինչ-ինչ խմբերի գոյատևման խնդիրը, երբ ժողովուրդը ոչ իր կամքով, ոչ էլ իր սխալմամբ, այլ աղետի պատճառով տունը, բերքը, աշխատանքը, մշակված հողը կորցնում կամ ծայրահեղ վիճակում է հայտնվում:
Գյուղացիների՝ «չպլանավորած» աղետի պատճառած վնասների դիմաց կառավարությունն արթիկցիներին գումար չունի փոխանցելու, դա էլ, հավանաբար, Սերժ Սարգսյանի՝ բյուջեն դատարկելու պլանների մեջ չի եղել:
Լավ, մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք Սերժ Սարգսյանի հաստատած բարքերը, դեռ որքա՞ն պետք է ժողովուրդն իր երկրում այդքան անպաշպանված, այդքան ստորացված լինի: Ի՞նչ է նշանակում աղետից տուժած ընտանիքներին կառավարությունը ոչնչով չի կարող օգնել: Լավ, էս մարդիկ մի բիոզուգարանի գնի չափ օգնության էլ արժանի չե՞ն, հա հենց այն բիոզուգարանի, ինչի համար պետական բյուջեից տրամադրվել է 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար), այսինքն` մեկ բիոզուգարանի գինը կազմել է 170 հազար դոլար: Իհարկե, ներողություն եմ խնդրում նման համեմատության համար, բայց հասկացե՛ք, այս իշխանությունն ամեն տեսակի ծախսի համար բյուջեից գումար դուրս է գրում, իսկ ժողովրդի համար ոչ մի կոպեկ չի պատրաստվում ծախսել: Բյուջեից ինչ անհավանական թվեր ասես դուրս գալիս և լցվում են մեկ մարդու գրպանը և սա, այլևս օրինաչափություն է դարձել մեր երկրում:
Հետագա ընտրություններին ժողովուրդը պետք է հասկանա իր ընտրության արժեքը, գնահատի ինքն իրեն և հիշի այս անհաշվետու իշխանությունների առհամարհական վերաբերմունքը, որը տարիներ շարունակ ճաշակել է:
Մարդիկ մի բիոզուգարանի գնի չափ օգնության էլ արժանի չե՞ն
Բյուջեում աննպատակահարմար, անիմաստ ծախսերի վատնումը, չարաշահման ռիսկերը միշտ էլ եղել են և կլինեն մինչ այն պահը, երբ Սերժ Սարգսյանն իշխանության չլինի. արդեն 8 տարի բյուջեն դատարկելու նրա աշխատաոճն է այդպիսին:
Բյուջեն միայն ժողովրդի համար է անհասանելի, երբ, ասենք, վտանգված է հասարակության ինչ-ինչ խմբերի գոյատևման խնդիրը, երբ ժողովուրդը ոչ իր կամքով, ոչ էլ իր սխալմամբ, այլ աղետի պատճառով տունը, բերքը, աշխատանքը, մշակված հողը կորցնում կամ ծայրահեղ վիճակում է հայտնվում:
Գյուղացիների՝ «չպլանավորած» աղետի պատճառած վնասների դիմաց կառավարությունն արթիկցիներին գումար չունի փոխանցելու, դա էլ, հավանաբար, Սերժ Սարգսյանի՝ բյուջեն դատարկելու պլանների մեջ չի եղել:
Լավ, մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք Սերժ Սարգսյանի հաստատած բարքերը, դեռ որքա՞ն պետք է ժողովուրդն իր երկրում այդքան անպաշպանված, այդքան ստորացված լինի: Ի՞նչ է նշանակում աղետից տուժած ընտանիքներին կառավարությունը ոչնչով չի կարող օգնել: Լավ, էս մարդիկ մի բիոզուգարանի գնի չափ օգնության էլ արժանի չե՞ն, հա հենց այն բիոզուգարանի, ինչի համար պետական բյուջեից տրամադրվել է 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար), այսինքն` մեկ բիոզուգարանի գինը կազմել է 170 հազար դոլար: Իհարկե, ներողություն եմ խնդրում նման համեմատության համար, բայց հասկացե՛ք, այս իշխանությունն ամեն տեսակի ծախսի համար բյուջեից գումար դուրս է գրում, իսկ ժողովրդի համար ոչ մի կոպեկ չի պատրաստվում ծախսել: Բյուջեից ինչ անհավանական թվեր ասես դուրս գալիս և լցվում են մեկ մարդու գրպանը և սա, այլևս օրինաչափություն է դարձել մեր երկրում:
Հետագա ընտրություններին ժողովուրդը պետք է հասկանա իր ընտրության արժեքը, գնահատի ինքն իրեն և հիշի այս անհաշվետու իշխանությունների առհամարհական վերաբերմունքը, որը տարիներ շարունակ ճաշակել է:
Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից