Սերժ Սարգսյանը, մասնակցելով Վարշավայում տեղի ունեցած Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, հանդես է եկել ելույթով ու, մասնավորապես, անդրադարձել ղարաբաղյան հակամարտությանը:
«Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»,- հայտարարել է Սարգսյանը:
ՀՀԿ ղեկավարն այդպիսով վերահաստատել է իր համաձայնությունը հակամարտության կարգավորման կազանյան տարբերակին, ըստ որի՝ Հայաստանը փուլային ձևով գնում է տարածքային զիջումների՝ դիմացը ստանալով անորոշ խոստում, այն է՝ զրո:
Ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում» ձևակերպմանը, ապա այն շատ լղոզված է: Նախ՝ չկան ժամկետներ, այսինքն՝ այդ ինքնորոշման իրավունքի իրացումը թողնված է անորոշ ապագային:
Բացի այդ՝ պաշտոնական Երևանը չի խոսում ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով ԼՂՀ անկախության ճանաչման մասին: Իսկ դա նշանակում է, որ կարող է գործել նաև Ալիևի տարբերակը:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղը կարող է ինքնավարության կարգավիճակ ստանալ այնպես, ինչպես Նախիջևանը: Բ26-ից համարժեք հակադարձում չի հնչել: Ինչը որոշակի եզրահանգումների տեղիք է տալիս:
Ապրիլյան մարտերից ու մեր լոկալ պարտությունից հետո Սարգսյանն ուզում է մեր հանրությանը ցույց տալ, թե, իբր, ինքն այժմ բանակցում է «Տարածքներ՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց» բանաձևի շուրջ, սակայն դատելով ամենից՝ բանակցությունները հայկական կողմը վարում է «Տարածքներ՝ խաղաղության կամ պատերազմի չվերսկսման դիմաց» տարբերակով: Թե ինչ է դա նշանակում և ինչի կարող է հանգեցնել, դժվար չէ կռահել:
Մեկ բան ակնհայտ է՝ խաղաղություն մուրալով և թիկունքում թույլ լինելով ստանում ես պատերազմ ու պարտություն: Հետևաբար, ճիշտ հակառակ մոտեցումն է պետք ցուցաբերել, իսկ թե ինչպես, արդեն այլ խոսակցության թեմա է:
Տարածքներ ինչի՞ դիմաց

Պետրոս Ալեքսանյան